Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Քիչ առաջ ռուսաստանյան ԶԼՄ-ները հաղորդեցին, որ մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթերի մարզադաշտում ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։
Վերջին տվյալներով զոհերի թիվը 22 է, իսկ վիրավորներինը՝ մոտ 60։ ԶԼՄ-ների տվյալներով զոհվածների մեջ կան նաև երեխաներ։