Ինչպես էին քվեարկել անցած ընտրություններին Փաշինյանի կողմից հանձնվող սահմանամերձ գյուղերի բնակիչները ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհեր Ծովինար Վարդանյանն ընտրվեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հիացած եմ, սկսել եք անկախ արտաքին քաղաքականություն վարել․ Ստոլտենբերգը՝ Փաշինյանին Փաշինյանին ցեխն ենք կոխել ու հանել, ես վախենալու բան չունեմ․ զենք կճարեմ, կխփեմ իրան․ ոսկեպարցի Եթե մեր քայլից հետո Ադրբեջանը ընդառաջ քայլ չանի, ուրեմն կմտնենք տուպիկ. Աղազարյան Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են ԱԺ քննարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցը 

Նավթային շուկան և Vitol ընկերության սպեկուլյատիվ գործարքները

Բլոգոսֆերա

Արմեն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Հեղինակավոր The Washington Post-ը 2008թ. օգոստոսի 21-ի իր համարից տեղեկանում ենք, որ ըստ ԱՄՆ կառավարության ֆյուչերսային գործարքները վերահսկող անկախ գործակալության տվյալների, որոշ նավթ տեղափոխող ընկերություններ, որոնք իրենց ներկայացնում էին բացառապես որպես մատակարարող կազմակերպություններ, իրականում նավթային սպեկուլյանտներ են և արհեստականորեն, իրենց ձեռնտու կերպով բարձրացնում են նավթի գինը: Ըստ պարբերականի՝ հաստատված է, որ 2008-ին աշխարհում նավթի գների վարքի համար հիմնականում պատասխանատու է եղել Շվեյցարիայում գրանցված Vitol ընկերությունը: Ավելին, փաստված է, որ այս ընկերությունը Հյուսթոնում գտնվող մասնաճյուղի օգնությամբ իր ձեռքում էր կենտրոնացրել աշխարհի խոշորագույն` Նյու Յորքի ապրանքային բորսայում նավթի օպցիոնային վաճառքների 11%-ը` անհավատալի բարձր ցուցանիշ: 2008թ. հունիսի 6- ին Vitol ընկերությունը սպեկուլյատիվ գործարքներ էր իրականացրել 57.7 մլն բարել նավթի չափաքանակի հետ: Սա երեք անգամ ավելին է, քան ամբողջ ԱՄՆ օրական սպառումը: Գործարքի հետևանքով հում նավթի գինը բորսայում բարձրացավ միանգամից $11-ով և արդեն հուլիսի 11- ին հասավ $147.27 մեկ բարելի դիմաց պիկային ցուցանիշին:

Այս առումով հատկանշական է Ադրբեջանում Vitol ընկերության ակտիվ գործունեության փաստը: 2007-ից այս ընկերությունը հետևողականորեն ամրապնդում է իր դերակատարումն Ադրբեջանից հում նավթի արտահանումների (հիմնականում Նովոռոսիյսկից) և ադրբեջանական նավթի առքուվաճառքի գործընթացներում: Ակներև կդառնա նաև այն հանգամանքը, որ 2007-2010թթ. ժամանակահատվածում զուտ մատակարարող ընկերությունից Vitol-ը կամաց-կամաց դառնում է նաև ադրբեջանական նավթադաշտերի սեփականատեր: Այսպես, համաձայն ռուսական M&A online տեղեկատվական-վերլուծական կայքէջի 2009թ. փետրվարի 5-ի հաղորդագրության, Vitol ընկերությունն իր Rosco S.A «քույր» ընկերության միջոցով 2007-08թթ. իր ձեռքը վերցրեց Arawak Energy ընկերության բաժնետոմսերի 41.43%-ը, իսկ 2009թ. փետրվարի սկզբին ամբողջությամբ կլանեց այն: Բանն այն է, որ այս ընկերությանն էին պատկանում ադրբեջանական Գոբուստան ափեզրյա, Գոբուստան կենտրոնական և Գոբուստան հյուսիսային նավթագազային դաշտերը:

The Washington Post-ի վերոհիշյալ հոդվածի հրապարակման հաջորդ օրով` 2008թ. օգոստոսի 22-ով թվագրված Բաքվում ԱՄՆ դեպանության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ի.Ալիևը British Petroleum ընկերության բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ անկեղծ զրույցում ներկայացրել է իր պատկերացումները մի քանի շաբաթ առաջ տարածաշրջանում ծավալված իրադարձությունների վերաբերյալ: Ըստ Ալիևի, չափազանց կասկածելի է 2008թ. օգոստոսյան դեպքերի հետևյալ հաջորդականությունը. նախկինում КГБ-ի կողմից հովանավորվող քրդական PKK գրոհայինները պայթեցնում են Բաքու-Թբիլիսի-Ջոյհանը, երեք օր անց Ռուսաստանը ներխուժում է Վրաստան, «պատահական» ռմբակոծման հետևանքով շարքից դուրս է գալիս Ադրբեջանից նավթի տեղափոխման համար օգտագործվող երկաթուղային կամուրջը, մի այլ պատահական ռումբ է ընկնում Բաքու-Սուփսա նավթատարից ընդամենը 10 մ հեռավորության վրա, ռուսական Транснефть ընկերությունը հայտնում է, որ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի աշխատանքներում հայտնաբերվել են տեխնիկական խափանումներ, ինչը հարցականի տակ է դնում Ադրբեջանից նավթի արտահանման այդ ժամանակ գործող միակ ուղին:

Զվարճալի է, սակայն, թե ով է սա ասում` Ադրբեջանի ԽՍՀ КГБ նախկին ղեկավարի (որն ի պաշտոնե համակարգում էր PKK գրոհայինների հետ ՊԱԿ աշխատանքը) ներկայիս արքայազն-ժառանգը: Եվ ում է այս ամենն ասվում` նախկին Բրիտանական կայսրության և ներկայիս եվրատլանտյան համակարգի ենթակառուցվածքային տարրի ղեկավարներից մեկին: Այստեղ հետաքրքրական է այն հանգամանքը, որ եթե այս խոսակցությունը կայանար ոչ թե 2008թ. օգոստոսի 22-ին, այլ, ասենք, մեկ ամիս անց` սեպտեմբերի 22-ին, ապա Ալիևը վերը բերվող «կասկածելի երևույթների» շարքում անպայման կհիշատակեր նաև Կենտրոնական Ազերի պլատֆորմի աղետալի վթարը:

BP ընկերությունը «հանցավոր գործարքի» մեջ է մտնում Vitol և Glencor ընկերությունների հետ ու 2004-05 թվականներից ձեռնամուխ է լինում հում նավթի միջազգային գների սպեկուլյատիվ բարձրացման գործընթացին: Դա BP և այլ խոշոր նավթարդյունաբերող ընկերությունների համար խոստումնալից հեռանկարներ բացեց ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև այս տարածաշրջանից շատ ավելի հեռու, մոլորակի գրեթե բոլոր նավթաբեր անկյուններում` Մեքսիկական ծոցից մինչև Ալյասկա, Նիգեր գետի հովտից մինչև Ռուսաստան, Դարֆուրից մինչև Լիբիա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սնուպ Դոգի համերգը կկայանա 2024-ի ընթացքում. Panorama.amԱրարատի մարզում արագաչափեր վնասած 35-ամյա երիտասարդը ձերբակալվել էAudi-ն ներկայացրել է Q6 E-Tron էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ) Ինչպե՞ս խուսափել գարնան այս սեզոնին սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների սրացումներից. ԱՆԻնչպես էին քվեարկել անցած ընտրություններին Փաշինյանի կողմից հանձնվող սահմանամերձ գյուղերի բնակիչները Քննարկվել է ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակին առնչվող համաձայնագրի վավերացմանը վերաբերող հարցըՀետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքումՆոր նշանակում Մայր Աթոռում Խորհրդարանը քննարկել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններըՊակիստանում 5,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մերկասառույցի պատճառով կողաշրջվել է Մարտունի-Երևան երթուղու միկրոավտոբուսը, որում եղել է 15 ուղևորՀուշարձանների պահպանության եւ պաշտպանության ինստիտուցիոնալ մակարդակը բարձրացնելու օրենսդրական բարեփոխումԷլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)Եթե հանձնվի 4 գյուղերը, թշնամին կհայտնվի խորը թիկունքում, կկազմաքանդվի պաշտպանական գիծըՊետք է թողնեք ու ռադներդ քաշեք, որ էս ժողովուրդն էլ ձեզնից պրծնի. Աննա ՄկրտչյանԱրսեն Թորոսյանը՝ սահմանազատման մասինՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի. Չինաստանի դեսպանՀայտնի է՝ երդմնակալությունից հետո առաջինը որ երկիր կայցելի Պուտինը Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Հայ պատանիների «Գեղարդ» տեսանյութը կմասնակցի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթինՀայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի Այն հատվածներում, որտեղ տեղակայված են ԵՄ դիտորդները, ունենք կայուն վիճակ. Արսեն Թորոսյան Կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանը ԵՄ-ն 2022-ին արձանագրել է, որ ՀՀ ներխուժում է եղել, ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձանագրել այս մասին. Ռուբինյան ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհերԾովինար Վարդանյանն ընտրվեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Եկեք ինքներս մեզ չխաբենք, Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում. ԱՄՆ պաշտպանության նախարարՀիացած եմ, սկսել եք անկախ արտաքին քաղաքականություն վարել․ Ստոլտենբերգը՝ ՓաշինյանինՏեղի է ունեցել «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կանխվել է արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՓաշինյանին ցեխն ենք կոխել ու հանել, ես վախենալու բան չունեմ․ զենք կճարեմ, կխփեմ իրան․ ոսկեպարցի ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են ՌԴ նախագահական ընտրություններըՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ«Վահագնի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ավազակության դեպքի նախաքննությունն ավարտվել էՆԱՏՕ-ի ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն. Պեսկովը՝ Ստոլտենբերգի՝ Հայաստան այցի մասինԱԺ-ն քննարկել է Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված վարկային համաձայնագիրըԵթե մեր քայլից հետո Ադրբեջանը ընդառաջ քայլ չանի, ուրեմն կմտնենք տուպիկ. ԱղազարյանԱվագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել ենՀՀ-ն կարևորում է ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնություններըԼիազոր նորմ է սահմանվելու նախաքննության և դատաքննության փուլում գտնվող վճարումները կատարելու համարՄասկը հայտնել է, որ դեպրեսիաների պատճառով՝ կետամին է օգտագործումԱԺ քննարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցըՏավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհըՇինարարական աշխատանքներ են ընթանում Օձունի խաչմերուկում Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը ԵՄ դիտորդները ՀՀ-ում են, բայց Տավուշում սպառնում են նոր պատերազմով և նոր օկուպացիայով. Մանուկյան Փլուզում Ճամբարակ քաղաքումԱռատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի ենՈվքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթում
Ամենադիտված