ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ին Տեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովը ՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով 

Ադրբեջանի տնտեսությունը շարունակում է անկում ապրել

Ադրբեջան

Ադրբեջանի տնտեսական անկումը շարունակվում է, իսկ «Շահդենիզ 2» գազային խոշորագույն նախագիծը, որի իրագործմամբ Ադրբեջանը արդյունահանվող գազը մտադիր է արտահանել Թուրքիա և Եվրոպա, սկզբնական շրջանում եկամտային մեծ մուտքեր չի խոստանում:

Ադրբեջանի տնտեսությունը հիմնականում կախված է ածխաջրածիններից, և համաշխարհային շուկայում նավթի ու գազի գների ցածր լինելու պատճառով առաջիկա մի քանի տարիներին այդ երկրի տնտեսությունը չի կարող արագ աճ գրանցել:

Միջազգային հեղինակավոր վիճակագրական Moodys Investors Service-ը նախորդ շաբաթ ներկայացրած զեկույցում նշել էր, որ նույնիսկ «Շահդենիզ 2» գազային խոշորագույն նախագծի գործարկման պարագայում, որը սպասվում է առաջիկա 1-3 տարիների ընթացքում ( ըստ նախագծի` 2018-ից գազ է արտահանվելու Թուրքիա, իսկ 2020-ից` Եվրոպա) Ադրբեջանի եկամտային մուտքերը զգալիորեն չեն աճի:

Այս ամենը պայմանավորված է նրանով, որ նախագծի շահագործման սկզբնական շրջանում, նախագծում ներդրումներ կատարած արտասահմանյան ընկերությունները փորձելու են հետ ստանալ իրենց ներդրումները, բացի այդ միջնաժամկետ ապագայում համաշխարհային շուկայում ածխաջրածինների գների բարձրացում չի կանխատեսվում:

Այսպիսով այն, որ ալիևյան վարչակարգը «Շահդենիզ 2» գազային նախագիծը ներկայացնում է, որպես երկրի տնտեսությունը փրկելու գլխավոր դեղամիջոց, այդքան էլ միանշանակ չէ:

Ադրբեջանի տնտեսության համար լուրջ հարված էր նաև «Ադրբեջանի միջազգային» բանկի սննկացումը, որի 3,337 մլրդ դոլարի չափով արտաքին պարտավորությունները պետությունը վերցրել է իր վրա:

Սպասվում էր, որ Ադրբեջանի ՀՆԱ-ի աճի մի մասը կապահովվի բանկերի կողմից իրականացվող վարկավորմումների եկամտաբերության հաշվին, սակայն Ադրբեջանի խոշորագույն «Ադրբեջանի միջազգային» բանկի սննկացումը, որի ակտիվները կազմում են Ադրբեջանի բանկային հատվածի ընդհանուր ակտիվների 40 տոկոսը, բանկի արտաքին պարտավորությունների անցումը պետությանը, ինչպես նաև երկրի մյուս բանկերի շրջանում առկա անկայուն վիճակը հետաձգում են Ադրբեջանի տնտեսական կայունության վերականգնումը:

Բանկը մայիսի 10-ին պաշտոնապես հայտարարել է, որ պարտատերերի համաձայնության դեպքում արտարժույթով արտաքին պարտքը փոխարինվելու է երկրի սուվերեն պարտատոմսերով:

«Ադրբեջանի միջազգային» բանկի ծանր իրավիճակը փրկելու համար Ադրբեջանի կառավարությունը 9,93 մլրդ մանաթի ակտիվներ է գնել, բացի այդ բանկի իրացվելիությունը ապահովելու համար պետությունը բանկում դրել է 1,3 մլրդ դոլարի և 70 մլն մանաթի ավանդ:

2017-ին բանկի կապիտալի բաձրացման նպատակով պետությունը բանկում ներդրել է 600 մլն մանաթի չափով ավանդ, սակայն չնայած այս ամենին բանկը շարունակել է կորցնել իր միջոցները:

Մինչև 2019-ը կատարած հաշվարկով բանկի պարտատոմսերի արժեքը նվազել է 15 տոկոսով:

«Ադրբեջանի միջազգային» բանկի նման ծանր իրավիճակում հայտնվելու պատճառը եղել են բարձր տոկոսավճարները, մանաթի արժեզրկումը, պետության կողմից բանկի «թունավոր» ակտիվների ձեռք բերման գործընթացի անավարտությունը:

Միայն 2016-ին բանկը ունեցել է 1,74 մլրդ մանաթի վնաս:

Ադրբեջանի կառավարության կողմից «Միջազգային բանկի» արտաքին պարտավորությունների ստանձնումը մեծ ռիսկեր է ստեղծում Ադրբեջանի տնտեսության բոլոր ոլորտների համար: Ադրբեջանական փորձագետների կանխատեսմամբ` Ադրբեջանի կառավարությունը ստանձնած պարտքը պատրաստվում է վճարել, կամ հարկերի բարձրացման միջոցով, ինչը կհարվածի առանց այն էլ ծանր վիճակում հայտնված ձեռնարկատիրությանը, կամ էլ` երկրի նավթային պետական հիմնադրամի հաշվին,ինչը մեծ հարված կհասցնի նավթային հիմնադրամի պահուստներին:

2014-ից 2016 թվականներին Ադրբեջանի ՀՆԱ-ն նվազել է 30-40 տոկոսով: 2014-ին այդ երկրի ՀՆԱ-ն կազմել է 73 մլրդ դոլար, իսկ 2016-ին 38 մլրդ դոլար, այսինքն 2 տարում ՀՆԱ-ն նվազել է 35 մլրդ դոլարով:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով` Ադրբեջանի պետական բյուջեն կազմել է 25 մլրդ դոլար և 2 տարվա ընթացքում իջել է 9 մլրդ դոլարի:

Moodys-ի կանխատեսմամբ` Ադրբեջանը առաջիկա տարիներին, ոչ միայն ՀՆԱ աճ չի գրանցի, այլ 2017-ին այդ երկրի ՀՆԱ-ն կնվազի 1 տոկոսով, իսկ 2018-ին 1,8 տոկոսով:

Նավթի համաշխարհային գների` 2014թ-ի կեսերից սկսված շարունակական նվազումը նավթի «ասեղի» վրա նստած Ադրբեջանի տնտեսությանը , որի ՀՆԱ-ի 51 տոկոսը կազմում է նավթային հատվածը, կանգնեցրել է շարունակաբար խորացող տնտեսական ճգնաժամի մեջ:

Պաշտոնական տվյալներով` 2017-ի առաջին եռամսյակում Ադրբեջանում փակվել է 9,1 հազար աշխատատեղ, որի մեծ մասը բաժին է ընկնում մասնավոր հատվածին` 81 տոկոս:

Ցանկացած 100 փակված աշխատատեղերից 63-ը ֆիզիկական անձինք են:

Տնտեսական ճգնաժամը մեծապես հարվածել է երկրի շինարարության, առևտրի և սպասարկման ոլորտներին:

Գործազրկության ալիքը ամենաշատը հարվածել է երկրի բանկային հատվածի աշխատողներին, միայն 2017-ի առաջին եռամսյակում գործազուրկ է դարձել բանկային հատվածի 650 աշխատող:

Այսպիսով Ադրբեջանում ` որի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին մոտ տարիներին զգալի տնտեսական կայունացում չի սպասվում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում Երևանում և մարզերում««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել ենՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը Օրվա խորհուրդ. Մարտի 19. Պահք օր 37«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»
Ամենադիտված