Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց Սլովակիային
ՍպորտՄայիսի 23-ին Սլովակիայում կայացավ Սլովակիայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը: Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց 1:5 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլը խփեց Ժիրայր Շաղոյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
1. Հարություն Մելքոնյան 2. Էրիկ Փիլոյան 3. Արտակ Ասատրյան 4. Արման Ղազարյան (ա) 6. Կարապետ Հարությունյան 7. Սերգեյ Մկրտչյան 9. Արամ Քոլոզյան 10. Ժիրայր Շաղոյան 11. Նարեկ Գրիգորյան 16. Արսեն Գյուլամբարյան 21. Սարգիս Մարտիրոսյան
Պահեստայիններ՝ 12. Նարեկ Պողոսյան 8. Միքայել Միրզոյան 14. Պետրոս Մանուկյան 15. Կարեն Մուրադյան 17. Գրենիկ Պետրոսյան 22. Աշոտ Հարությունյան 23. Պատվական Ավետիսյան
Գլխավոր մարզիչ՝ Տիգրան Առաքելյան