«Սելտա»-ի հետ խաղից հետո ամեն օր երազում էի Եվրոպայի լիգայի երզափակչում գոլ խփելու մասին. Մխիթարյան
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելուց հետո խոսել է տպավորությունների մասին:
Հիշեցնենք, որ հանդիպմանը Մխիթարյանը դարձել է իր թիմի երկրորդ գոլի հեղինակը:
«11 գոլ եմ խփել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իմ առաջին մրցաշրջանում և ցանկանում եմ դրա համար շնորհակալություն հայտնել թիմակիցներիս: Առանց նրանց չէի կարող այսքան գոլ խփել:
Շատ գոհ եմ, որ այսօր կարողացա գոլ խփել: Բոլորը պնդում էին, որ այսօր անպայման գոլ եմ խփելու:
«Սելտա»-ի հետ պատասխան խաղից հետո ամեն օր երազում էի Եվրոպայի լիգայի երզափակչում գոլ խփելու մասին: Շնորհիվ թիմակիցներիս իրականցրի երազանքս և այժմ շատ երջանիկ եմ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է BT Sport-ը: