«Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն 1 մլն են նվիրաբերել մանչեսթերյան ահաբեկչությունից տուժածներին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն համատեղ գումար են նվիրաբերել Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժած մարդկանց:
Մանչեսթերյան ակումբները նվիրաբերել են 1 մլն ֆունտ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ավելի վաղ «Սիթի»-ի ֆուտբոլիստ Յայա Տուրեն և գործակալ Դմիտրի Սելյուկը նվիրաբերել էին 50 հազարական ֆունտ:
Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել էր 22 մարդ, 95 հոգի վիրավորվել էր: