ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

«Նաիրիտը» կարող եք ոտքի կանգնեցնել հենց Դուք․ նաիրիտցիները դիմում են Սամվել Կարապետյանին

Հասարակություն

Նաիրիտցիները խնդրանք -առաջարկով դիմել են գործարար Սամվել Կարապետյանին․ այս մասին հաղորդագրություն է տարածել «Նաիրիտի» համակարգող խումբը։

«Հարգելի Պրն․ Կարապետյան, Ինչպես հայտնի է, «Նաիրիտ» գործարանի մասնագետների կողմից 2015 թվականին կազմվել է գործարանի վերաթողարկման ծրագիր («Նաիրիտ գործարան» ՓԲԸ վիճակի գնահատումը և վերագործարկման կայուն զարգացման հնարավորությունները), որը, հավանության արժանանալով ՀՀ կառավարության կողմից, ուղարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով։

Հետագայում, ՀՀ-ում ձևավորված նոր կառավարությունը, տեղյակ չլինելով այդ ծրագրի մասին, բազմիցս բարձրաձայնել է, որ չկա արդիական և իրատեսական ծրագիր, որով հնարավոր կլինի իրականացնել գործարանի վերաթողարկումը։ Նմանատիպ հայտարարություններից հետո վերոնշյալ ծրագիրը ուղարկել ենք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Մեզ հասած տեղեկություններով՝ ծրագիրը քննարկվել է տնտեսական զարգացման և ներդրումային նախարարությունում և ստացել դրական արձագանք։ Սակայն, մինչև այժմ Նաիրիտի վերագործարկման ուղղությամբ որևէ գործնական քայլ չի կատարվել։

Այս պահին գործարանում իրականացվում է գույքի վաճառք։ Նշենք, որ մինչ այժմ վաճառքի են հանվել հիմնականում այն միջոցները, որոնք չեն կիրառվում արտադրական պրոցեսում, սակայն, վերագործարկման ուղղությամբ գործնական քայլերի բացակայությունը կամ ձգձգումը կհանգեցնի անխուսափելիին՝ քիմիական գիգանտի վերջնական անկմանն ու կործանմանը: Այսպիսով, կսկսվի անմիջապես արտադրական գործընթացում օգտագործվող գույքի վաճառք, ինչի հետևանքով, նույնիսկ մեծ ցանկության պարագայում, այլևս հնարավոր չի լինի իրականացնել գործարանի վերաթողարկումը, կամ դրա վերականգնումը կլինի բավական ծախսատար։

Իսկ երբեմնի հսկան ծնկի է եկել Նաիրիտում իրականացված թալանի հանդեպ նախկին կառավարությունների կողմից անտարբերության, ինչպես նաև ոմանց անմիջական մասնակցության հետևանքով՝ դրանով խորացնելով երկրում անպատժելիության մթնոլորտը և կոռուպցիան։

Պրն․ Կարապետյան, վստահ ենք, տեղյակ եք, որ մեր տևական պայքարը շարունակվում է առայսօր, այն չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ չենք տեսնի մեր սիրելի գործարանը վերստին աշխատելիս։

Մենք վստահ ենք, որ Հայաստանի տնտեսության հենասյուն համարվող Նաիրիտը ցանկության դեպքում կարող եք ոտքի կանգնեցնել հենց Դուք։ Առաջարկում և խնդրում ենք՝ կազմակերպել քննարկում Նաիրիտի և Ձեր թիմը համալրող համապատասխան մասնագետների միջև, որի ընթացքում Նաիրիտի լավագույն մասնագետները կփորձեն հիմնավորել իրենց կողմից կազմված Նաիրիտի վերագործարկման ծրագրում նախատեսված դրույթները, ապացուցել ծրագրի արդիականությունն ու իրատեսական լինելը, որից հետո, վստահ ենք, կփոխվեն Նաիրիտ գործարանի վերաթողարկման հնարավորությունների և ընձեռվող հեռանկարների մասին մինչ այժմ ունեցած Ձեր պատկերացումները։ Արդյունքում, չենք բացառում, որ հնարավոր է՝ շահեկան համարեք Նաիրիտի վերագործարկման հարցը ներառել Հայաստանի տնտեսության զարգացման նպատակով ստեղծված «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի ծրագրերի մեջ։

Կարծում ենք՝ Նաիրիտի վերագործարկումը կարող է դառնալ այդ ծրագրերի լավագույն նախագծերից մեկը՝ միաժամանակ լինելով թերևս այս պահի Նաիրիտի փրկության միակ ու հնարավոր ելքը։ Ուզում ենք հավատալ, որ Ձեր անունը կկապվի ոչ թե Նաիրիտի կործանման, այլ դրա վերածնման և նոր սկզբի հետ։ Հարգանքներով՝ Նաիրիտի համակարգող խումբ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված