Թրամփը հրել է Մոնտենեգրոյի վարչապետին (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում ՆԱՏՕ-ի նոր շտաբ-բնակարանում շրջայցի ժամանակ, որը կազմակերպել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, կտրուկ հրել է իր դիմաց կանգնած Մոնտենեգրոյի վարչապետ Դուշկո Մարկովիչին:
Մոնտենեգրոն առաջին անգամ է մասնակցում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ հունիսի 5-ին դաշինքի անդամ լինելու վերջնական կարգավիճակ ստանալուց առաջ: