Երեք ֆուտբոլիստ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ ցանկանում է ձեռք բերել երեք ֆուտբոլիստի` «Բյորնլի»-ի պաշտպան Մայքլ Քինին, «Սաութհեմփթոն»-ի ֆուտբոլիստ Վիրջիլ Վան Դեյքին և «Բենֆիկա»-ի պաշտպան Վիկտոր Լինդելյոֆին:
Sky Sports-ի տեղեկությունների համաձայն՝ այս մասին Ժոզե Մոուրինյուն ասել է ակումբի փոխնախագահ Էդ Վուդվարդին:
Նշենք, որ Դեյքի տրանսֆերային արժեքը 57 մլն եվրո է, Լինդելյոֆինը` 46 մլն ֆունտ: