Լյուքսեմբուրգի վարչապետի միասեռական ամուսինը լուսանկարվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջին տիկինների հետ
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի միասեռական ամուսինը՝ Գոտյե Դեսթնեն, ՆԱՏՕ-ի՝ Բելգիայում անցկացվող գագաթաժողովի շրջանակներում լուսանկարվել է դաշինքի անդամ պետությունների ղեկավարների կանանց հետ. այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Լյուքսեմբուրգի «առաջին ջենթլմենը» լուսանկարվել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի և այլ առաջին լեդիների կողքին:
Նշենք, որ Բեթելն ու Դեսթնեն իրենց ամուսնության մասին հայտնել են 2015 թվականին: