Ի հիշատակ Եգիպտոսում ավտոբուսի գնդակոծության զոհերի՝ Էյֆելյան աշտարակը կմարի լույսերը՝
ԱշխարհՓարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, շաբաթ գիշեր կմարի իր լույսերը՝ Եգիպտոսում ղպտի քրիստոնյաներով ավտոբուսի վրա հարձակման զոհերի հիշատակին, հայտնել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այս գիշեր Էյֆելյան աշտարակը կմարի լույերը ի նշան աջակցության ղպտի եգիպտացիներին»,- գրել է Իդալգոն իր թվիթերում։
Անհայտ անձինք երեք մեքենաներով ուրբաթ առավոտյան ավտոմատներից կրակահերթ են բացել ղպտի քրիստոնյաներ տեղափոխող ավտոբուսի վրա։ Հարձակումը տեղի է ունեցել Սուրբ Սամուիլի եկեղեցու մոտակայքում՝ Էլ Ադավվա բնակավայրից արեւմուտք։ Քրիստոնյաները Բենի Սուեյֆայից եկեղեցի էին ուղեւորվում։ Վերջին տվյալներով զոհվել է 28 ու տուժել ավելի քան քսան մարդ։ Ղպտիների ներկայացուցիչները հայտնում են 35 զոհի մասին, մեծ մասը՝ երեխաներ։