Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ 

Ռուսաստանը պաշտպանում է Բյուլ-Բյուլ օղլիի թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի պաշտոնում

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գում է․

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատանը մայիսի 26-ին Հանրապետության տոնի կապակցությամբ տեղի ունեցած ընդունելությանը մասնակցող ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը պապասխանելով ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին,թե ու՞մ է պաշտպանելու ՌԴ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրինի պաշտոնի հավակնորդներից, ասել է. «Ռուսաստանը պաշտպանում է Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի թեկնածությունը։ Նա անեմաարժանի հավակնորդներից մեկն է այդ պաշտոնին»։

Դե ինչ... Տեղի ունեցավ այն, ինչին բոլորս էլ սպասում էինք։ Մեր ռազմավարական գործընկերը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի կարծիքը շատ հարցերում նրան բացարձակ չի էլ հետաքրքրում, այն դեպքում, երբ ՄԱԿ-ում կամ այլ կազմակերպություններում տեղի ունեցած քվեարկությունների ժամանակ նույն Հայաստանը դեմ գնալով գրեթե ողջ համաշխարհային հանրությանը դեմ էր քվեարկում հակառուսական բանաձևերին։

Հիմա էլ պարզվում է, որ մեր ռազմավարական գործըներոջ համար ամենաընդունելի թեկնածուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի պաշտոնում մի երկրի ներկայացուցիչ է, որին կտրականապես դեմ ենք մենք։ Երևի Կրեմլին շատ դուր է եկել Բյուլ-Բյուլ օղլիի անգլերենի չիմացությունը, բայց Պուտինի համար ամենակարևորն այն է, որ նա հիանալի տիրապետում է "великий и могучий"-ին։

Պաշտոնական Երևանն այս պարագայում պետք է տարրական անտեսի իր ռազմավարական գործընկերոջ կարծիքն այս հարցում և պետք է շատ ակտիվ առաջ տանի Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի հակաքարոզը։ Իսկ միջազգային հանրությանը նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնից շատ բան կա ներկայացնելու նույն խոհրդային գլխավոր «կլկլացնողի» ակտիվ հակամշակութային գործունեության մասին։ Չմոռանաք, որ սույն սուբյեկտը 1988-2005 թթ-ին՝17 տարի, զբաղեցրել է Ադրբեջանի մշակույթի նախարարի պաշտոնը։

Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի Ադրբեջանին մատուցած ամենակարևոր և անգնահատելի ծառայություններից մեկը՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումն էր։ Հենց այս արարածը, ով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնից մեծ խոստումներ էր տալիս միջազգային մշակութասեր հանրությանը, իր յուրօրինակ ավանդն ունեցավ այդ խաչքարերի դամբարանադաշտի ոչնչացման գործում։ Հենց նրա մշակույթի նախախար եղած ժամանակ՝ 2002-2203 թթ-ին մեծ թափով վերսկսվեց խաչքարերի ավերումը, որն ավարտվեց 2006-ին։

Հայկական գերեզմանոցի տեղում ազերիները կառուցեցին ռազմական պոլիգոն։ Հենց սույն կեղծարարն էր Արցախում գտնվող հայկական եկեղեցիները անվանում աղվանական՝ փորձելով այլասերել պատմությունը։ Սա ընդամենը երկու օրինակ է, թե ինչպես էր ժամանակին սույն ազերի երգիչ-դիվանագետը կեղծում այլ ժողովրդի մշակութային ժառանգությունը...Ի դեպ,ադրբեջանական պատմագրության մեջ Ջուղայի խաչքեարերը ևս անվանում են աղվանական։ Սակայն նույն Բյուլ-Բյուլ օղլին և նրա ազգակիցները չեն բացատրում, թե ինչու՞ աղվանների, որոնց ազերիներն իրենց նախնիներն են անվանում, մշակութային ժառանգությունն այդպես ջանադրաբար ոչնչացրեցին։ Հավելեմ, որ նույն Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի Ադրբեջանի մշակույթի նախարար եղած ժամանակ մասսայաբար կեղծվեցին և սեփականաշնորհվեցին ազերիների կողմից կովկասաբնակ այլ տեղացի ժողովուրդների մշակութային ժառանգությունները ևս... Ամենաշատը հայերից հետո տուժել են լեզգիները, պարսիկները, թալիշները և այլն...

Երևանը շատ լուրջ պետք է պայքարի Բյուլ-Բյուլ օղլիի թեկնածության դեմ...Այս պարագայում մեր ազգային շահերը վեր են Կրեմլի ցանկաություններից...

Այլ ազգերի մշակութային ժառանգության նկատմամբ ցեղասպանություն գործած Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին վերջին մարդն է, ով կարող է զբաղեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։

Հ.Գ.Հուսով եմ, որ Մոսկվայի կողմից ազերի-թուրք Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի թեկնածության պաշտպանությունը մեծ վնաս է հասցնելու հենց նույն Բյուլ-Բյուլ օղլիին։ Միջազգային մեկուսացման մեջ գտնվող Մոսկվայի կողմից պաշտպանվող թեկնածուն կանտեսվի գրեթե բոլորի կողմից։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտը
Ամենադիտված