Ինչու Թրամփը ստիպված եղավ ոտքով անցնել Բրյուսելի թագավորական բակով
ԱՄՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծառայողական մեքենայի մեծ չափերը թույլ չեն տվել նրան մտնել Բրյուսելի թագավորական պալատի դարպասներով, որտեղ ամերիկացի առաջնորդին չորեքշաբթի սպասում էր Բելգիայի թագավոր Ֆիլիպը: Այս մասին հայտնում է Libre Belgique պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփը ստիպված է եղել ոտքով անցնել թագավորական բակով, ինչը նախատեսված է եղել հատուկ ծառայությունների կողմից:
Նշվում է, որ Թրամփի «Գազան» (The Beast) մականունը ստացած լիմուզինը կշռում է ավելի քան 8 տոննա, իսկ երկարությունը 5,5 մետր է: Այն համալրված է դռների 20 սանտիմետրանոց և պատուհանների 12 սանտիմետրանոց զրահով: Ավտոմեքենան, որի արժեքը 1,2 միլիոն դոլար է, կարող է դիմակայել խոշոր տրամաչափի զենքերից արձակված կրակոցներին: