Ինչպես է ուկրաինական կրկեսում արջը հարձակվել է հանդիսատեսի վրա (տեսանյութ)
ԱշխարհՈւկրաինայի Բելայա Ցերկով քաղաքում կրկեսային ներկայացման ժամանակ գորշ արջը հարձակվել է հանդիսատեսների վրա: Միջադեպի մասին հաղորդել են տեղական լրատվամիջոցները:
Գազազած կենդանին մռնչացել է ու հարձակվել հանդիսատեսի վրա: Բարեբախտաբար, կենդանին դնչկալով է եղել եւ չի կարողացել վնասել ոչ մեկին: Բայց խուճապ է սկսվել եւ դուրս գալու ժամանակ երեխաներ են տուժել: