«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կապ է հաստատել ՊՍԺ-ի հետ՝ Մորուայի տրանսֆերի համար
ՍպորտՊՍԺ-ի ֆուտբոլիստ Լուկաս Մորուան հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է Sport Witness-ը, մանչեսթերյան ակումբն արդեն կապ է հաստատել փարիզյան թիմի հետ` 24-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի համար:
Նշենք, որ անգլիական ակումբը 2012թ.-ին նույնպես ցանկացել է ձեռք բերել ֆուտբոլիստին, սակայն Մորուան «Սան Պաուլու»-ից տեղափոխվել է ՊՍԺ:
Ֆրանսիայի ավարտված առաջնությունում ֆուտբոլիստը դարձել է 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: