«Բարսելոնա»-ն ` Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)
ԼուսանկարներԻսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում միմյանց հանդիպեցին «Բարսելոնա»-ն և «Ալավես»-ը:
Լուիս Էնրիկեի թիմը հաղթեց 3:1 հաշվով և նվաճեց գավաթը:
30-րդ րոպեին Նեյմարի փոխանցումից հետո Լիոնել Մեսսին բացեց հաշիվը, առաջին խաղկեսի վերջնամասում` 45-րդ րոպեին բրազիլացին ինք գոլի հեղինակ դարձավ:
Կատալոնացիների վերջին գոլը խփեց Պակո Ալկասերը (45+3'):
«Ալավես»-ի կազմում աչքի ընկավ Տեո Բերնար Ֆրանսուան (30'):
Կատալոնացիները այս տիտղոսը նվաճեցին երրորդ անգամ անընդմեջ: