«Ալաշկերտ»-ը` Հայաստանի չեմպիոն (տեսանյութ)
ՍպորտՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին` 29-րդ տուրում որոշվեց Հայաստանի չեմպիոնը:
«Ալաշկերտ»-ը տնային խաղում ուժերը չափեց Գյումրիի «Շիրակ»-ի հետ և հաղթեց 3:1 հաշվով:
Երևանայան թիմի կազում մեկական անգամ աչքի ընկան Արտակ Եդիգարյանը (39'), Ուրոշ Նենադովիչը (54') և Միհրան Մանասյանը (63'):
Գյումրիի թիմի միակ գոլը խփեց Արամ Մուրադյանը:
Արդյունքում անկախ վերջին տուրի արդյունքներից «Ալաշկերտ»-ը նվաճեց չեմպիոնի կոչումը. թիմը միավորների քանակը հասցրեց 61-ի և անհասանելի դարձավ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում գտնվող «Գանձասար-Կապան»-ի համար, որն ունի 56 միավոր:
Լուսանկարը և տեսանյութը` «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայության: