Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովու'րդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին Ռուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան Ինտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան Ղուկասյան Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղում ««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց 

Հայության ռուսական կոնցեպտի համաձայն, հայությունը պիտի դադարի առանձին ազգ լինելուց

Բլոգոսֆերա

Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Հիմա շատ են սիրում ազգային ծրագրի ու ազգային գաղափարախոսության մասին խոսել: Ունենալ ազգային ծրագիր, նշանակում է ունենալ մշակված կոմպլեքս գործողությունների հաջորդականություն` ազգի առաջընթաց զարգացումը ապահովելու համար ու որոշակի գաղափարախոսություն, որը այդ ծրագրավորված գործողությունները կդարձնի հասարակական պահանջ: Այս ուղղությամբ ոչինչ չի արվում, սա ցույց է տալիս, որ մենք իրականում պետություն չունենք, որովհետև դա պետականության համար պարտադիր պայման է: Սակայն ունենք մեկ այլ կոմպլեքս գործողությունների ծրագիր, որը իրագործվում է արագ տեմպերով, և որի արդյունքում մեր ժողովուրդը կորցնում է ազգ կոչվելու բոլոր հատկանիշները: Դա հայության ռուսական կոնցեպտն է, համաձայն որի, հայությունը պիտի դադարի առանձին ազգ լինելուց ու դառնա ռուսաստանյան մեծ ազգի սուբկուլտուրաներից մեկը: Դրա համար, առաջինը, նախ պիտի ազգը գլխատվի, այսինքն էլիտան պիտի ոչնչացվի: Դա նշանակում է, որ ստեղծագործ մտքով օժտված հայերը պիտի հրաժարվեն իրենց ազգային ինքնությունից և ընդունեն ռուսական ինքնություն, որպեսզի կարողանան ռեալիզացնել իրենց որպես ինտելեկտուալ արարած, որպես կրեատիվ մարդ (պարտադիր չի միայն արվեստ, նաև բիզնեսի ու կառավարման մասին է խոսքը, և ընդհանրապես հասարակակակն քաղաքական կյանքի այն բոլոր բնագավառների, որտեղ էլիտան ունի մենաշնորհ): Երկրորդ` Հայաստանում պիտի լինի շատ փոքր միջին խավ, որը սակայն չպիտի ազատ լինի, և որը պիտի զբաղվի բացառապես Ռուսաստանից իրենց վրա նշանակաված վարչախմբերի կողմից իրականացվող ծրագրերի սպասարկմամբ: Այդ մարդիկ չպիտի կիրթ լինեն ու բազմակողմանի զարգացվածության գոնե միջին մակարդակ ունենան, դրանք պիտի նեղ մասնագետներ լինեն միայն, և որ ամենակարևորն է, դրանց մոտ խիստ կերպով աղճատված պիտի լինի ազգային ինքնության զգացողությունը: Նրանք թշնաբար պիտի ընկալեն սեփական պետականություն ունենալու գաղափարը, նրանք չպիտի ունենան ազգային մտածողություն. օրինակ իրանց հերոսները չպիտի հակասության մեջ մտնեն ռուսական աշխարհի արժեհամակարգի հետ, ավելին, ամենամեծ հերոսները նրանց համար պիտի համարվեն այն էթնիկ հայերը, որոնք ծառայել են բացառապես Ռուսաստանին, այսինքն սկսած Բեկ-Փիրումովներից ու Լորիս-Մելիքովներից մինչև Բաղրամյաններ, Բաբաջանյաններ ու, անգամ, Անաստաս Միկոյաններ: Պոզների այն հարցին, թէ, ըստ ձեզ, որն է հայ հերոսի իսկական կերպարը, որը օրինակ պիտի լինի երիտասարդ հայերի համար, Սերժ Սարգսյանը մարշալ Բաղրամյանի անունը տվեց, դա պատահականություն չէր, այդպես նրանք սերունդ են դաստիարակում, կամ ավելի ճիշտ այլասեռում: Միջին խավի հայությանը ու նաև ստորին խավի հայությանը (դրանք հիմնականում Ռուսաստանում սևագործ բանվորություն անող արտագնա աշխատողներն են) պիտի դաստիարակեն այն գաղափարներով, որ իրենք Մեծ Ռուսաստանի մի մասնիկն են ու պիտի հպարտանան դրանով, պիտի մտածեն, որ առանց Ռուսաստանի իրենք գոյություն չեն ունենա ու հանուն Ռուսաստանի պիտի պատրաստ լինեն ամենամեծ զոհողությունների: Դրա համար նրանց պիտի ներարկվի անհայրենիք ազգի սինդրոմն ու ազգային թերարժեքության բարդույթը, այսինքն նրանց մեջ պիտի մտցվի այն գաղափարը, որ հայ ժողովուրդը միշտ խեղճ ու հալածված է եղել, որ հայությունը իրականում չի ունեցել ոչ մի լուրջ մշակույթ, ոչ դասական արվեստ և գրականություն, ոչ գիտություն և ճարտարապետություն, և ոչ էլ պետականության ավանդույթներ, և որ եթե հայության մեջ կլինեն հանճարեղ մարդիկ, ապա ռուսական կայսրության կամ ուրիշ կայսրությունների սահմաններում կարող են միայն իրենց դրսևորել, կորցնելով իհարկե իրենց մայրենի լեզուն և ազգային ինքնություն մյուս ատրիբուտները: Իսկ այն հայերը, որոնք կպահպանեն իրենց ինքնությունը պիտի տգետ ու գռեհիկ լինեն, և որ իրենց մեջից, լավագույն դեպքում, սպորտային աշխարհի հեղինակություններ կարող են դուրս գալ և ոչ ավել (չմոռանանք որ ժամանակակից պրոֆեսիոնալ սպորտսմենները անցիալի գլադիատորներն են, դրանք այն ստրուկներն էին, որ, երբեմն իրենց կյանքի գնով, իրենց ֆիզիկական ուժն ու մարմնի ճկունությունը ի ցույց էին դնում ազատ մարդկանց զվարճացնելու համար): Այսինքն հայությանը ամեն կերպ վերածում են անմշակույթ խառնամբոխի, որը սովորաբար գլխատված լինելու պարագայում, այսինքն էլիտա չունենալու պարագայում, վեր է ածվում կազմակերպված հանցագործ հանրույի, ու դա է պատճառը, որ մեր ազգի վերնախավը այսօր բացառապես կրիմինալ տարրերից է կազմված, ու հասարակության ամենահարգված ներկայացուցիչներն են, թերևս, օրենքով գողերը (որոնք, ի դեպ, ամբողջովին ղեկավարվում են ռուսական հատուկ ծառայությունների կողմից, ու, ըստ էության, այդ ծառայությունների ամենակարևոր ենթակառուցվածքներից մեկն են հանդիսանում):

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովու'րդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում Երևանում և մարզերում««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել ենՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը Օրվա խորհուրդ. Մարտի 19. Պահք օր 37«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համար
Ամենադիտված