ԱԻՆ նախկին նախարար Արմեն Երիցյանին հետմահու պարգևատրել են 1-ին աստիճանի շքանշանով
ՀայաստանԱրտակարգ իրավիճակների նախկին նախարար, վաղամեռիկ Արմեն Երիցյանը պարգեւատրվել է հետմահու։
Հանրապետության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ- մայոր Արմեն Երիցյանին հետմահու պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Սերժ Սարգսյանն Արմեն Երիցյանի շքանշանը հանձնել է Արմեն Երիցյանի կնոջը՝ Մերի Երիցյանին նախագահական նստավայրում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ։
Արմեն Երիցյանը ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2016 թվականներին։ 2016թ. դեկտեմբերի 3-ին նա մահացել էր տեւական հիվանդությունից հետո։