Նոր Սահմանադրությունը գրած Վարդան Պողոսյանը ևս պարգևատրվեց
ՀայաստանՆախագահի նստավայրում այսօր՝ մայիսի 28-ին, տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ է շնորհել մի խումբ անձանց։
Այսպես` Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար միջազգային համագործակցության գերմանական ընկերության Հայաստանի իրավական ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: