Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հաքքին.ազ»-ի տխրահռչակ խմբագիրն իր ֆեյսբուքյան էջում «որոշ մտքեր» բարձրաձայնող ադրբեջաներեն գրառում է թողել ոչ պակաս տխրահռչակ Վահան Մարտիրոսյանի մասին:
Համաձայն դրա՝ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան տեղեկատվական պատերազմում «այս հային» իբր առավելագույնը օգտագործել է, և առաջիկայում էլ նման մարդկանց գործածելով՝ «գցելու են աղբամանը»: Բայց սա դեռ վերջը չէ. իբր լրագրող և խմբագիր համարվող այս սինլքորը սեփական քարոզչամեքենայի դեմքը փրկելու համար գրում է՝ «Երբեք չենք մոռացել, որ մեր առջև հայ է, այսինքն՝ թշնամի է»: