Արթուր Ալեքսանյանը և Նազիկ Ավդալյանը Հանրապետության տոնը նշեցին վերականգնողական շրջան անցնող զինվորների հետ
ՍպորտՕլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Հանրապետության տոնը նշեցին վերականգնողական բուժում անցնող զինվորների հետ: Հայաստանի ամենահին հիվանդանոցի` «Հերացի» N1 հիվանդանոցային համալիրի բակում Ալեքսանյանը և Ավդալյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Հայաստանի պետական բժշկական համալսարանի ռեկտորդ Արմեն Մուրադյանը անմիջական հանդիպում ունեցան զինվորների հետ, շնորհավորեցին միմյանց` մաղթելով առաջին հերթին խաղաղություն:
«Մենք պարտավոր ենք մեր զինվորների կողքին լինելու, քանի որ մենք կանգնած ենք մեր հողին հենց նրանց շնորհիվ: Նրանք մեր հերոսներն են, պետք է հպարտանանք նրանցով»,-լրագրողների հետ զրույցում ասաց Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը զինվորի հետ հանդիպմանը եկել էր որդու` Վաչեի հետ: «Թող մեր տղաները առողջ լինեն, մենք հենց նրանց շնորհիվ է, որ այստեղ ենք: Եվ թող իմանան, որ ամեն երեկո մեր աղոթքներում հիշում ենք նրանց»,-ասաց Ավդալյանը: