Կորեացիները կանանց առաջարկել են «դիմակներ մեղապարտների համար»
ԱշխարհԿորեական I’m Sorry For My Skin մակնիշը ներկայացրել է նոր կոսմետիկական արտադրանք: Այս մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում:
Խոսքը վերաբերում Է այսպես կոչված «մեղապարտուհիների դիմակներին»: Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ գործվածքյա դիմակը դնելով դեմքին կարելի է ազատվել սուրճի, սիգարետների, ալկոհոլի եւ նիկոտինի գործածության հետեւանքներից:
Դիմակները հանգստացնում եւ խոնավացնում են մաշկը, իսկ արդյունքը պահպանվում է 120 ժամ: Բաղադրության մեջ մտնում են գերչակաձեթը, ծառակերպ քաջվարդի լուծամզուքը, ինչպես նաեւ երիցուկի եւ ցենտելայի լուծամզուքը: