ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար 

«Փաստ». «Ամեն ինչը ես ժուչոկո՞վ եմ իմանալու, թե՞ աուդիտի որոշումներն եմ նայելու». ո՞վ է պատասխան տալու մանկապարտեզի տնօրենին գաղտնալսելու համար

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արթիկի ՀՀԿ–ական քաղաքապետ Մխիթար Վարագյանը «Փաստի» հետ զրույցում պնդում է, որ ոչ ինքը, ոչ իր տեղակալը առնչություն չունեն մոտ մեկ ամիս առաջ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 4 մանկապարտեզի տնօրենի սենյակում հայտնաբերված գաղտնալսման սարքի՝ ժուչոկի հետ:

Նշենք, որ Արթիկի մանկապարտեզում հայտնաբերված գաղտնալսող սարքի գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներով, մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200–500–ապատիկի չափով, կամ կալանքով` 1–2 ամիս ժամկետով:

Նշենք, որ մի քանի օր առաջ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի որոշմամբ, Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Աջամօղլյանն ազատվել է աշխատանքից: Վերջինս մամուլում ասել է, որ դա քաղաքական հաշվեհարդար է իր հանդեպ, քանի որ ՏԻՄ և ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է Վարագյանի մրցակից Մուշեղ Պետոյանին, ինչն էլ Վարագյանի սրտով չի եղել:
Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի հետ:

– Պարոն Վարագյան, ասվում է, որ քաղաքական հաշվեհարդարի արդյունքում եք աշխատանքից ազատել մանկապարտեզի տնօրենին, նաև մամուլում տեղեկություն կա, որ Ձեր տեղակալն է նրա աշխատասենյակում ժուչոկ տեղադրել:
– Էդ ամեն ինչը հերյուրանք է: Ինքն ազատվել է աշխատանքից իրենց հիմնարկի չարաշահումների առթիվ:

– Որքա՞ն գումարի չարաշահման մասին է խոսքը:
– Կոնկրետ 70 հազար դրամ պիտի վերականգնեն:

– Դա այդքան էլ մեծ գումար չէ, որ մարդուն աշխատանքից ազատեն:
– Էսօր 70 հազար, վաղը 700 հազար, գումարի չափն ի՞նչ կապ ունի: Ֆինանսական չարաշահում են թույլ տվել: Նախկինում էլ խախտումներ են ունեցել, չեն ուղղել: Ամեն հիմնարկ որ 70 հազար առնի, ի՞նչ է լինելու էս մեր երկրի վիճակը:

– Պարոն Վարագյան, իսկ Դուք Ձեզ ընտրություններում սատարածների շրջանո՞ւմ էլ եք նման աուդիտ իրականացնում և աշխատանքից ազատե՞լ եք ինչ–որ մեկին:
– Այո, ես բոլորին նման ձևով եմ վերաբերվում: Ես ընդհանրապես կողմնակիցներ չունեմ: Կողմնակիցներ կունենամ դրսում, աշխատանքի վայրում կողմնակիցներ չունեմ:

– Բայց Ձեր օգտին էլ ընտրությունների ժամանակ աշխատողներ եղել են, չէ՞:
– Եղել են և ավելի խիստ իրանց հետ եմ վերաբերվելու:

– Ձեր օգտին աշխատածներից մեկը կա՞ ում աշխատանքից հանել եք:
– Իհարկե՝ կա:

– Կասե՞ք անուն–ազգանունը:
– Բայց ինչի՞ պիտի ասեմ:

– Եթե չեք ասում, ուրեմն՝ չկա:
– Չէ, ասում եմ՝ կա:

– Պարոն Վարագյան, գաղտնալսման սարքի մասով մամուլում տեղեկություն կա, որ Ձեր տեղակալն է այն դրել մանկապարտեզի տնօրենի սենյակում:
– Ժուչոկի պահով իրավապահները թող զբաղվեն: Չգիտեմ՝ ոնց են հայտնաբերել, ով է հայտնաբերել, տեղյակ չեմ: Մամուլից եմ տեղեկացել և հիմա համապատասխան մարմինները զբաղվում են, իրենք քննություն կանցկացնեն, կպարզվի էդ ամեն ինչը:

– Իսկ եթե պարզվի որ Ձեր տեղակալը կամ Դուք դրա հետ առնչություն ունե՞ք:
– Հնարավոր չէ կապ ունենանք իմ տեղակալը կամ ես: Եթե ես ներքին աուդիտ եմ նշանակել, ինչի համար պետք է ժուչոկ տեղադրեմ: Ամեն ինչը ես ժուչոկո՞վ եմ իմանալու, թե՞ աուդիտի որոշումներն եմ նայելու: Աուդիտը գալիս ամեն ինչ զեկուցում է: Ի՞նչ ժուչոկի մասին է խոսքը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Ամենադիտված