«ՉԻ». «Դոն Պիպոյի» եւ «Վստրեչի Ապերի» դեմ մահափորձի պատվիրատուների ցանկում է Սոչիից Զորիկը. նոր մանրամասներ
Հայկական Մամուլ«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«Ինչպես տեղեկացրել էինք՝ նախորդ շաբաթ իրավապահները վնասազերծեցին խումբ, որի անդամները մահափորձ էին պլանավորել հայտնի հեղինակություններ Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եւ Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» դեմ: Գրել էինք նաեւ, որ «ՉԻ» տեղեկություններով մահափորձի պատվիրատուն Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանեւսկոն: Մեզ նոր մանրամասներ է հաջողվել պարզել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երեք կալանավորված քիլլերները Վանաձորից են: Նրանց պետք է միանային եւս մի քանիսը՝ բուն գործողությունների իրականացման նպատակով: Բացի այս, հայտնի է դարձել, որ Արտյոմ Կանեւսկոն գործել է մեկ արիշի ցուցումով: Խոսքը Սոչիում ապրող, ազգությամբ հայ «օրենքով գող» ոմն Զորիկի մասին է: Վերջինս «առաջացել» է ռուսական քրեական հեղինակությունների միջավայրում եւ «օրենքով գող» է հռչակվել Սոչիում:
Հավելենք նաեւ, որ քիլլերներր մանրամասն ներկայացրել են, թե ինչպես էին պլանավորել իրականացնել իրենց հանձնարարությունը: Այդ ամենը տեսաձայնագրվել է նախ Արթուր Ասատրյանի կողմնակիցների կողմից, ինչից հետո նրանց հանձնել են համապատասխան մարմիններին:
Համապատասխան աշխարհում արդեն հայտնի է, որ «օրենքով գողն» ու Արտյոմ Կանեւսկոն իրենց հանցավոր մտադրությունը միասին են պլանավորել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում