«Ժողովուրդ». Ինչո՞ւ կառավարության նիստում չքննարկվեց Լեզվի պետական տեսչությունը փակելու հարցը
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արդեն երկու ամիս է, ինչ շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման մի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է լուծարել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը, ինչպես նաեւ կրթության պետական տեսչությունը: Այս հարցն ընդգրկված էր նաեւ Կառավարության նախորդ նիստի ժամանակ, սակայն այն այդպես էլ չքննարկվեց:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը պարզաբանեց, թե «Եթե տեսչությունների քաղաքականության պիտի խոշորացման գնա, այնուհանդերձ, իմ կարծիքով, պետք է լինի մի առանձին օղակ, մի կոմիտե, որը զբաղվի Հայաստանի լեզվաքաղաքականությամբ, եւ ոչ միայն հայոց լեզվի, այլեւ օտար լեզուների»:
Նախարարի խոսքով՝ կառավարության նախորդ նիստում քննարկման չդրվեց այս հարցն այն պատճառով, որ, ըստ ամենայնի, դեռեւս առանձին կքննարկվի տեսչության փոխարեն մեկ ուրիշ մարմին ստեղծելու հարցը. «Դա կլինի ոչ տեսչական ֆունկցիաներով, այլ լեզվաքաղաքականության մշակման եւ հետեւման խնդիրներով կզբաղվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում