«Ռոմա»-ի գլխավոր մարզիչը հեռացավ պաշտոնից
ՍպորտԼուչանո Սպալետին հեռացել է «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իտալական թիմի նոր մարզչի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:
Նշենք, որ Հռոմի ակումբը Սպալետիի գլխավորությամբ այս մրցաշրջանում զբաղեցրել է Իտալիայի առաջնության երկրորդ տեղը:
Մասնագետը «Ռոմա»-ն գլխավորել է 2016թ.-ից, սակայն չի երկարաձգել պայմանագիրը: