Սամվել Ալեքսանյանը բացահայտեց՝ ում հետ է ամուսնացնում աղջկան
ՀասարակությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրն ամուսնանում է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավորը բացահայտեց, թե ով է փեսացուն:
«Իրա պապան մեր մոտ մակարոնի մենեջերն էր»,- նշեց նա:
Հարցին՝ արդյոք փեսացուն իր սրտո"վ է և արժանի՞ է իր դստերը, Ալեքսանյանը պատասխանեց. «Փեսացուն շատ լավ տղա է, արժանի է»:
Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ Սամվել Ալեքսանյանը Հայաստանում ամենամեծ մոլն է բացում: Անդրադառնալով լրագրողի այս բովանդակության հարցին՝ Ալեքսանյանը նկատեց. «Գնա- նայի, տես՝ դա մեծ մոլ ա, թե փոքր: Պուճուր մոլ ա, ինչ մեծ»,- ասաց Սամվել Ալեքսանյանը: