Ալեքսանդր Վուչիչն ստանձնեց Սերբիայի նախագահի պաշտոնը
ԱշխարհԱպրիլի 2-ին Սերբիայի նախագահ ընտրված Ալեքսանդր Վուչիչը երդում է տվել հանրապետության Սկուպշչինայի (խորհրդարան) առջեւ: Արտասանելով նախագահական երդումի տեքստը՝ նա հնգամյա ժամկետով պաշտոնապես ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը: Այդ մասին ՏԱՍՍ-ը հայտնել է իրադարձությունների վայրից:
«Երդվում եմ՝ իմ բոլոր ուժերը նվիրել Սերբիայի Հանրապետության ինքնիշխանության! եւ տարածքային ամբողջականության պահպանմանը, ներառյալ Կոսովոն եւ Մետոքիան՝ որպես նրա բաղկացուցիչ մասը»,-հայտարարել է նախագահը:
Վուչիչը Սերբիայի պատմության մեջ առաջին անգամ երդում է տվել սերբական կիրիլյան դպրության հին հուշարձանի՝ 12-րդ դարի Միրոսլավլեւոյի Ավետարանի վրա: Նախագահը երդվել է՝ ձեռքը դնելով երկրի Սահմանադրության վրա, որն իր հերթին դրված էր հին ֆոլիանտի կրկնօրինակի վրա:
Արարողությանը ներկա են եղել պետության նախկին ղեկավար Տոմիսլավ Նիկոլիչը, Սերբիայի Հանրապետության (մտնում է Բոսնիայի եւ Հերցեգովինայի մեջ) նախագահ Միլոռադ Դոդիկը, քաղաքական կո! ւսակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, Սլովենիայի, Հունգարիայի, Չեռնոգորիայի, Խորվաթիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Հունաստանի եւ Ավստրիայի ներկայացուցիչներ, օտարերկրյա պետությունների դեսպաններ:
Սկուպշչինայի շենքի մոտ հավաքվել էին Սերբիայի մի քանի հազար քաղաքացիներ, որոնք ջերմորեն ողջունել են Վուչիչին: