00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Սասնա Ծռերի» գործով նիստին փաստաբանները լքեցին դահլիճը140 միլիոն դոլար ԱՄՆ-ից՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը Արայիկ Հարությունյանը կմասնակցի Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթնաժողովին «Դու չպիտի ինձ ընդհատես». Սասուն Միքայելյանը՝ Գևորգ Կոստանյանին (տեսանյութ)Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը հաղթել է Արմավիրում սննդից թունավորված քաղաքացիները շարունակում են բուժումը հիվանդանոցներումՍոցցանցերում ժեստերի միջոցով շփվելու հարցում խուլ ու համրերին կօգնեն գիտնականները (տեսանյութ) Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է զինվորի դիԱստղագուշակ՝ մայիսի 23-ի համարԽորհրդարանում Ալեն Սիմոնյանին կարող է փոխարինել Անի Խաչատրյանը

Հասկացնում են հրաժարվել Ալթունյանի հետ հանդիպումից. ուսանողական պոլիկլինիկայի աշխատակազմն անելանելի վիճակում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք«Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի (նախկինում՝ «ՀՀ Առողջապահության Նախարարության Ուսանողական պոլիկլինիկա») աշխատակազմն անելանելի վիճակում է հայտնվել.  կառավարությունը պոլիկլինիկան լուծարելու որոշում է կայացրել՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պոլիկլինիկայի անձնակազմի ներկայացուցիչները նշեցին, որ թեև աշխատանքային խմբի կողմից ընդունելություն են խնդրել Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից, սակայն այդպես էլ չեն կարողանում հանդիպել նրան. «Մեզ ոչ թե կատեգորիկ մերժում են ու ասում, որ չի ընդունի նախարարը, այլ ասում են՝ գրաֆիկի ծանրաբեռնվածության պատճառով առաջիկա երկու շաբաթվա ընթացքում չի կարող ընդունել:

Մենք գրեթե ամեն օր համառորեն զանգահարում ենք Առողջապահության նախարարության ընդունարան, խնդրում ենք մեր աշխատանքային խմբին ընդունել, բայց առայժմ անարդյունք է: Եթե երկու շաբաթ անցնի, շարունակությունը ինչ պիտի լինի, մենք չգիտենք»,- իրենց մտահոգությունը հայտնեցին պոլիկլինիկայի աշխատակիցներն՝ ընդգծելով, որ բնականաբար, այս քայլով փորձում են հասկացնել իրենց, որ հրաժարվեն հանդիպումից:

Նրանք նշեցին, որ նամակներ են ուղարկել տարբեր կառույցների՝ և՛ նախագահական, և՛ կառավարություն, և՛ Ազգային ժողով, և՛ Կրթության և գիտության նախարարություն, և՛ Առողջապահության նախարարություն. «Արդեն չգիտենք՝ ի՞նչ անել, մնում է միայն, որ գնանք Ազգային ժողովի դիմաց կանգնենք. բա էլ ինչպե՞ս լսելի դարձնենք մեր ձայնը: Այլ տարբերակ չենք տեսնում, որովհետև հարցի վերջնական լուծման դեպքում արդեն խոսելն ավելորդ կլինի»,- ասացին նրանք:

«Ուզում ենք հասկացնել, որ եթե ծրագիրն ուղղված է վնասով աշխատող հիմնարկությունների դեմ, ապա մենք շահույթով ենք աշխատում, ունենք կոնկրետ գործառույթ: Ինչի՞ համար է լուծարվում հիմնարկը, թող բացատրություն տան մեզ»,- նշեցին նրանք՝ ավելացնելով՝ եթե անգամ հասնեն նրան, որ բացատրություն էլ տան, ապա թող ասեն նաև՝ ինչ է լինելու աշխատակազմի ճակատագիրը:

Փաստորեն, Լևոն Ալթունյանն այդպես էլ չի բարեհաճում հանդիպել բողոքող քաղաքացիներին:

Նշենք նաև, որ վերջին օրերին նախարարը բուռն քննարկումների ու քննադատությունների ալիք էր բարձրացրել ծխախոտի դեմ սկսած իր պայքարով: Այժմ էլ՝ Ալթունյանը հերթա­կան՝ անձնական բիզնեսի շահե­րին ուղղված ծրագիր է փորձում իրականացնել: Ըստ մամուլի որոշ հրապարակումների, վերջինս փորձում է զարկ տալ իրեն պատկանող «Վարդանանց» բժշկական կենտրոնի բիզնեսին, և այն ու­սանողները, որոնք հետազոտվելու էին «Հատուկ պոլիկլինիկա»-ում, այն լուծարվելուց հետո տեղափոխվելու են «Վարդանանց» կենտրոն:

Սոնա Հարությունյան

դիտվել է 549 անգամ
Լրահոս
23 Մայ
«Սասնա Ծռերի» գործով նիստին փաստաբանները լքեցին դահլիճը140 միլիոն դոլար ԱՄՆ-ից՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը Արայիկ Հարությունյանը կմասնակցի Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթնաժողովին «Դու չպիտի ինձ ընդհատես». Սասուն Միքայելյանը՝ Գևորգ Կոստանյանին (տեսանյութ)Խնդրում, հորդորում եւ պահանջում եմ՝ դադարեցնել բոլոր ակցիաները. Նիկոլ ՓաշինյանԶինծառայողը մահացել է որովայնի շրջանում միջանցիկ գնդակային վիրավորումից. ՔԿ Մահացել է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ֆիլիպ Ռոթը Ես հորդորում եմ սպասել մեկ-երկու օր. Միհրան Պողոսյանն՝ իր օգնականի ձերբակալման մասինՀայաստանի Մ16 տարեկանների հավաքականը հաղթել է Վիճաբանություն ԱԺ-ումԱրմավիրում սննդից թունավորված քաղաքացիները շարունակում են բուժումը հիվանդանոցներում«ՀԺ». Տարոն Մարգարյանը փակ հանդիպմանը խոսել է իրեն սպառնացող վտանգների մասին Սոցցանցերում ժեստերի միջոցով շփվելու հարցում խուլ ու համրերին կօգնեն գիտնականները (տեսանյութ) Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է զինվորի դիԱստղագուշակ՝ մայիսի 23-ի համարԽորհրդարանում Ալեն Սիմոնյանին կարող է փոխարինել Անի ԽաչատրյանըՈր խախտումների դեպքում վարորդները կազատվեն պատասխանատվությունիցԱԺ նիստ. նոր կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈւՂԻՂՕրվա խորհուրդը«Ժողովուրդ». Ով կնշանակվի պետ «Փաստ». Արտահերթ ընտրություններ. լինե՞լ, թե՞ չլինել «Իրավունք». Գոռ Վարդանյանին բոյկոտի են ենթարկում«Փաստ». «Չի կարելի բոլոր հարցերը փողոցում լուծել»«Փաստ». Գա­զի գի­նը կա­րող է նվա­զեց­վել«Փաստ». Դատավորը ժառանգությամբ բնակարան է ստացել «Ժողովուրդ»․ Քրեական հետապնդումը չի դադարեցվել«Ժողովուրդ»․ Կարեն Կարապետյանը իրեն հեռու է պահում ՀՀԿ-ից«Հրապարակ»․ Ինչ եղավ նոր դիզայնով դրամների շրջանառության հարցը«Ժամանակ». Արցախում մտահոգ են«Հրապարակ»․ Զգուշացվել է՝ կհեռացնեն խմբակցությունից«Հրապարակ»․ «Ելք» խմբակցության ղեկավարի հավանական թեկնածուն«Ժողովուրդ». Փաշինյանը Վանո Սիրադեղյանի մեթոդո՞վ է շարժվում«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի նշանակումը լավ չեն ընդունելԱԽ քարտուղարի հարցազրույցը շատ թույլ էր ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ընտանիքը. wnews.am (լուսանկարներ) Մի սիրահարվեք Կշեռքի Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ֆինանսական աուդիտ կազմակերպել Փոխտնօրենն ապտակել է աշակերտին՝ ապրիլյան զանգվածային հավաքներին մասնակցելու համար. հարուցվել է քրգործ 61 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր Ներկայացվել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100- ամյակի տոնակատարությունների լոգոտիպը Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին (տեսանյութ) Իրանում ավելի քան հազար մարդ է սնկից թունավորվել Չուգասզյանի ինքնազգացողությունը վատացել էԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը Իբրահիմովիչը մրցակցի հարվածելու համար կարմիր քարտ է ստացել (տեսանյութ)«Արսենալ»-ը նոր մարզչի անունը կհայտնի այս շաբաթ Արգենտինայի հավաքականի կազմը «Դուք լվացել եք Ձեր ձեռքերը». Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Թոմաս դե Վաալն Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին համարում է ակտուալ
Ամենադիտված