Հետաքրքիր տեղեկություններ Հայաստանի հավաքականի այսօրվա մրցակցի մասին
ԲլոգոսֆերաՆազարեթ Խլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Աշխարհի 10 ամենափոքր երկրները՝
1. Վատիկան 0,44 ք/կ
2. Մոնակո 2,02 ք/կ
3. Նաուրու 21,3 ք/կ
4. Տուվալու 26 ք/կ
5. Սան-Մարինո 61 ք/կ
6. Լիխտենշտեյն 160 ք/կ
7. Մարշալյան կղզիներ 181 ք/կ
8. Սենթ Կիթս և Նևիս 261 ք/կ
9.Մալդիվյան կղզիներ 298 ք/կ
10. Գրենադա 344 ք/կ
Մեր հավաքականի այսօրվա մրցակիցն ունի 43800 բնակչություն: (Օրինակ Հրազդան քաղաքն ունի մոտ 53000 բնակիչ):
Մայրաքաղաքը՝ Բաստեր: Պետությունն ընկած է Կարիբյան ծովի արևելքում գտնվող կղզիների վրա: Զարգացած է տուրիզմը: Խոսում են անգլերեն:
Հետաքրքիրն այն է, որ այս երկրի քաղաքացիություն ունի Պավել Դուրովը՝ ВКонтакте սոց. կայքի հիմնադիրը:
Հ․Գ․ Նշենք, որ այս երկրի հավաքականին մեր ազգային ընտրանին հաղթեց 5:0 հաշվով:
Հետխաղյա ասուլիսում մրցակցի մարզիչը նույնպես նշեց, որ ինքը փոքր երկրի հավաքականի գլխավոր մարզիչ է, որն ունի 45 հազար բնակչություն: