Սոչիում մեծ արագությամբ ընթացող կին վարորդի Volvo ամենագնացի բեռնախցիկից մանկահասակ 2 երեխա է ընկել ասֆալտին (տեսանյութ)
ՏեսանյութերՍոչիում հետաքննություն է սկսվել ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով, որը տեղի է ունեցել Գորկու պողոտայում: Այս մասին հայտնում է Pravda.ru-ն: Ինչպես պարզվել է՝ մեծ արագությամբ ընթացող Volvo ամենագնացի կին վարորդը, անհայտ պատճառներով, 2 մանկահասակ երեխաներին նստեցրել է բեռնախցիկում: Մեծ արագությամբ ընթացող մեքենայի միջից երեխաները հայտնվել են երթևեկելի գոտում՝ բեռնախցիկի դռան բացվելու պատճառով: