Պուտինը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Քաթարի շուրջ
ԱշխարհՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նախագահները բոլոր հետաքրքրված երկրներին երկխոսության կոչ են արել՝ Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում փոխզիջումային որոշումներ մշակելու նպատակով», - ասվում է հայտարարության մեջ:
«Ընդգծվել է, որ Մերձավոր Արևելքի սուր ճգնաժամը պահանջում է միջազգային հանրության համատեղ աշխատանք և սերտ համագործակցություն՝ ահաբեկչության վտանգի դեմ պայքարի գործում», - հավելել է մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: