Աստղագետները հայտնաբերել են «դժոխային» մոլորակ՝ կիզիչ, ինչպես Արեգակը
Գիտություն և ՄշակույթԱմերիկացի աստղագետները հայտնաբերել են նոր արտամոլորակ, որի մակերեւույթի ջերմաստիճանը կազմում է ըստ Ցելսիուսի ավելի քան 4 հազար աստիճան՝ գրեթե ինչպես Արեգակի մակերեւույթի ջերմաստիճանը, իսկ չափերով այդ մոլորակը կրկնակի մեծ Է, քան Յուպիտերը, տեղեկացնում է BBC-ին:
Դա ամենակիզիչ մոլորակն Է, որն այս պահին հայտնի Է գիտնականներին: Այն գտնվում է Կարապի համաստեղությունում՝ Երկրից 650 լուսային տարի հեռավորության վրա:
Մոլորակն ստացել է KELT-9b անվանումը, այն պտտվում է KELT-9 կիզիչ աստղի շուրջը շատ մոտ հեռավորությամբ. աստղի շուրջը լրիվ պտույտ կատարելու համար այդ մոլորակին պահանջվում Է ընդամենը երկու երկրային օր: