ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար 

Բաքվում 8 տարվա ազատազրկման դատապարտված ՌԴ հայազգի քաղաքացին կրկին խոսել է քրոջ հետ և հուզված հրաժեշտ տվել

Հասարակություն

Ադրբեջանի քրեական օրենսգրքի 234.4.3 հոդվածով (խոշոր չափով թմրանյութի ձեռքբերում, արտադրություն, իրացում և տեղափոխում) 8 տարվա ազատազրկման դատապարտված Ռուսաստանի հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի հարազատները սպասում են վերաքննիչ դատական նիստի ժամկետներին: Այս մասին տեղեկացրեց Մարատի քույրը՝ Մարիանա Միրզոյանը:

«Ես վստահ եմ, որ վճիռը կմնա նույնը, սակայն կանենք հնարավոր ամեն ինչ, որ Մարատը տեղափոխվի Ռուսաստան եւ պատիժն այնտեղ կրի: Նրան Ադրբեջանում թողնելը հավասարազոր է սպանության: Եղբայրս հարազատների կարիքը շատ ունի, բայց հասկանալի պատճառներով չենք կարող նրան այցելել»,-ասաց Մարիանան՝ տեղեկացնելով, որ եղբոր հետ վերջին անգամ խոսել է երեկ՝ հունիսի 6-ին:

Հեռախոսազրույցի ժամանակ Մարատը կրկին հուզված է եղել եւ ասել է, որ կարիք ունի մեծ հոգեբանական աջակցության:

«Ես չգիտեմ՝ ինչ է լինելու հետագայում. ինձ մոտ այն տպավորությունն է, որ սա արդեն վերջն է: Երբ գալիս էի հեռախոսի մոտ, մտածում էի հարազատներիս հրաժեշտ տալու եւ ինձ վրա այդքան ժամանակ ծախսելու համար շնորհակալություն հայտնելու մասին: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ անում եք, բայց մտածում եմ, որ այս ամենը ապարդյուն է, քանի որ ինչի, որ նրանք ուզում են հասնել, կհասնեն: Ես արդեն ուժ չունեմ, անզոր եմ: Ինչ էլ ինձ հետ կատարվի, իսկ ես կասկած չունեմ, որ ինչ-որ բան կկատարվի, ինձ հիշեք այնպիսին, ինչպիսին եղել եմ: Ես չեմ հասկանում՝ ինչու են ինձ մեկուսարանում պահում, ինչ նպատակներով, ինչու չեն այցելում: Ես պարզապես ուզում եմ խոսել Ռուսաստանի ներկայացուցչի հետ: Ամեն անգամ, երբ դուռը բացվում է, չգիտեմ՝ ինչի սպասել, չգիտեմ՝ ինձ ուր կտանեն»,-ասել է Մարատ Ուելդանով-Գալուստյանը՝ քրոջ հետ զրույցում նաեւ նշելով, որ սա մի մեծ խաղ է, որտեղ ամեն ինչ հատուկ ծրագրված է, այդ թվում՝ նաեւ նրա դատի երկարաձգումը հատկապես կարեւոր գործերով քննիչի կողմից:

Զրույցից հետո քույրը զանգահարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատուն հյուպատոսական բաժնի ղեկավարի հետ զրուցելու եւ իմանալու, թե երբ վերջապես կայցելեն Մարատին: Նրան հայտնել են, որ բաժնի ղեկավարը արձակուրդում է:
Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել էին 2016թ. հունիսի 9-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, պահպանման, տեղափոխման համար: Ավելի վաղ Մարիանա Միրզոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ եղբայրը երբեւէ առնչություն չի ունեցել թմրանյութերի հետ: Ուելդանով-Գալուստյանը ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակից է, որը զբաղվում է արտագնա սննդի կազմակերպմամբ եւ Բաքու էր մեկնել գործուղման:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան՝ Մարիանա Միրզոյանին ուղղված հենց առաջին պատասխան նամակում, մասնավորապես, ասված էր.

«Հայաստանի եւ Ադրբեջանի զինված հակամարտության պայմաններում Ձեր եղբոր հայկական ծագումը անչափ բարդացնում է նրա պաշտպանությունը»: Այս արտահայտությունը տեղիք է տվել կարծելու, որ Ուելդանով-Գալուստյանին բանտում պահում են հայկական ծագման պատճառով:

ՌԴ արտգործնախարարությունը մի քանի անգամ անդրադարձել է Ուելդանով-Գալուստյանի գործին՝ նշելով, որ միջազգային իրավունքի եւ երկկողմ համաձայնությունների շրջանակում Ռուսաստանի քաղաքացու՝ օրենքով սահմանված իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներ են ձեռնարկվում՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից, իսկ ավելի վաղ ՌԴ արտգործնախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նշել էր, որ ռուսական կողմը Ուելդանովի ձերբակալումը կամ նրան օժանդակություն ցուցաբերելու հարցը չի դիտարկում ազգային խնդիրների համատեքստում:

Մարատ Ուելդանով-Գալուստյանը չի ընդունում իր մեղքը: Հարազատները, ովքեր բազմիցս դիմել են թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի պետական մարմիններին, տեղեկացրել Մարատի վիճակի, նրա հանդեպ իրականացնող բռնությունների մասին, համոզված են, որ Մարատին Բաքվում պահում են բացառապես ազգային պատկանելիության պատճառով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել
Ամենադիտված