«Հրապարակ». Ռադիոյում այնքան էլ ոգևորված չեն նոր նշանակումներով
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեցին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2 անդամները՝ Վլադիմիր Օհանյանը եւ Դավիթ Ամալյանը։ Իսկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը երեկ նիստ է արել եւ ամփոփել ռադիոյի տնօրենի մրցույթի արդյունքները՝ երաշխավորելով ԲիԲիՍի-ի նախկին թղթակից Մարկ Գրիգորյանին։ Ի դեպ, ռադիոյում այնքան էլ ոգեւորված չեն այս նշանակումով, իսկ տնօրենի առաջին տեղակալ Լիլիթ Թումանյանն էլ հակասություններ ունի Գրիգորյանի հետ, եւ պարզ չէ, թե ինչ մթնոլորտ է ձեւավորվելու նրա նշանակումից հետո։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում