«Հիմնադրամը հասկացանք, բա մեջի լցրա՞ծն ինչ է»
ՀասարակությունՎ. Բրույսովի անվան լեզվագիտական համալսարանը հիմնադրամ դարձնելու նախագիծն այսօր Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ ԿԳՆ Լևոն Մկրտչյանը՝ նշելով, որ սա ճիշտ մոտեցում է համալսարանական ինքնաբավության բարձրացման համար:
Նախարարի կողմից նախագծի ներկայացումից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարին հարց ուղղեց. «Արդյո՞ք համալսարանը դարձնելով հիմնադրամ ճիշտ քայլի ենք գնում, արդյո՞ք հիմնադրամ կարգավիճակն ամենաիդեալականն է»:
Վարչապետի հարցադրմանն ի պատասխան, Լևոն Մկրտչյանը նշեց, որ այլ տարբերակ չունեն:
«Հիմնադրամը հասկացանք, բա մեջի լցրա՞ծն ինչ է»,-կրկին հարց ուղղեց վարչապետը:
Հարցին ի պատասխան՝ նախարարը հավելեց, որ օրենքով կարգավորվում են և՛ դասախոսական անձնակազմի, և՛ մյուս աշխատակիցների և ուսանողների գործառույթը, հետևաբար, իրենք գնում են՝ կրկնօրինակելու աշխարհի լավագույն փորձը:
Հարցեր և առարկություններ չեղան, և նախագիծն անցավ: