Շնչառական հիվանդություններով տառապող մարդիկ պետք է ամռանը հանգստի մեկնելուց առաջ խորհրդակցեն մասնագետների հետ
ՀասարակությունՇնչառական հիվանդություններով տառապող մարդիկ պետք է ամռանը հանգստի մեկնելուց առաջ խորհրդակցեն բուժող բժշկի կամ այլ մասնագետի հետ: Lրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը: Նրա խոսքով` վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման հիվանդություններ ունեցող անձանց 60-70 տոկոսը հանգստից վերադառնում է հիվանդության սրված վիճակում: «Օրինակ՝ ասթմայով հիվանդներին խորհուրդ է տրվում ամռանն այցելել ավելի չոր կլիմա ունեցող հանգստյան գոտիներ, օրինակ՝ Ջերմուկ, Հանքավան»,-ասաց նա:
Հանրապետության գլխավոր թոքաբանը նշեց, որ խրոնիկ թոքային հիվանդություններ ունեցող հիվանդները պետք է նախընտրեն ոչ բարձրադիր վայրերը, քանի որ այնտեղ կարող է թթվածնի պակաս առաջանալ:
«Հատկապես ճիշտ պետք է կազմակերպել երեխաների հանգիստը: Նրանց դեպքում ավելի նախընտրելի է ծովափը»,-հավելեց նա: