ԵԼՔ-ը կհամագործակցի ՀՀԿ-ի հետ
ՔաղաքականԻնչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կայացավ Երևանի ավագանու անդրանիկ նիստը: ԵԼՔ դաշինքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն այն կարծիքին է, որ անդրանիկ նիստն աչքի չընկավ որևէ կարևոր իրադարձությամբ՝ բացառությամբ այն նորամուծության, որին դիմել էր ավագանու ՀՀԿ խմբակցությունը. «Բոլորի ինքնակենսագրականները կային, բացի ԵԼՔ-ից: Ավագանու կանոնակարգով նման բան սահմանված չէ, հիմա, եթե նոր բան էին ուզում անել, բա մեր ինքնակենսագրականերն ինչո՞ւ չէին դրել, կամ, թող իրենց նախաձեռնության մասին մեզ էլ տեղյակ պահեին, մենք էլ մի հետաքրքիր բան կառաջարկեինք, որ սենց չոր ու ցամաք նիստ չստացվեր»:
Անահիտ Բախշյանից հետաքրքվեցինք՝ ինչու է նիստը համարում չոր ու ցամաք, ինչ կարող էին անել իրենք, որ չի արել ՀՀԿ-ն, վերջինս պատասխանեց. «Բա էլ չոր ու ցամաքը ո՞նց ա լինում, մենք այլ բան կանեինք»:
Հարցին՝ ինչ էր փորձում այս նորամուծությամբ ցույց տալ հանրապետականը, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ուզել են ասեն, որ իրենք ինչ ուզենան կանեն»
Անահիտ Բախշյանից հետաքրքվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերում «Երկիր Ծիրանի» կուսակցության այսօրվա նորամուծությանը, Անահիտ Բախշյանը նշեց, որ ԵԼՔ-ը պատրաստ է համագործակցել Զարուհի Փոստանջյանի ղեկավարած կուսակցության հետ, թեև չի ընկալում նրանց կողմից նիստը դրսում անցկացնելու ցանկությունը:
«Ոչ միայն Զարուհի Փոստանջյանի ղեկավարած կուսակցության հետ ենք պատրաստ համագործակցել, այլ նաև իշխող Հանրապետական խմբակցության հետ: ՄԵնք պատրաստ ենք համագործակցել հանրապետականների հետ՝ դա է պահանջում երկրի և երևանցու շահը»: