«Ռեալ»-ը կերկարաձգի Զիդանի հետ պայմանագիրը մինչև 2020 թվականը
Սպորտ«Ռեալ»-ը մտադիր է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ:
Սպասվում է, որ կողմերը նոր պայմանագիր կկնքեն, որը նախատեսված կլինի մինչև 2020 թվականի ամառը, հայտնում է «AS»-ը:
«Ռեալ»-ը նաև կբարձրացնի մարզչի աշխատավարձը: Զիդանը կմոտենա ավելի բարձր վարձատրվող գործընկերներին:
Երկու ոչ լրիվ մրցաշրջանի ընթացքում ֆրանսիացին «Ռեալ»-ի հետ երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, մեկական անգամ թիմի հետ նվաճել է Իսպանիայի չեմպիոնությունը, Եվրոպայի Սուպերգավաթը և հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում:
Զիդանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը: