2․6 մլն դոլար՝ միլիարդատեր Բաֆեթի հետ ընթրելու համար
ԱշխարհՄիլիարդատեր Ուորեն Բաֆեթի հետ ընթրիքն ավելի քան 2․6 մլն դոլար կարժենա։ Հենց այսքանով է վաճառվել Բաֆեթի հետ ճաշելու իրավունքը ԱՄՆ բարեգործական ամենամյա աճուրդում, հայտնում է AP-ը։
Աճուրդը կազմակերպել էր միլիարդատերը։ Գնորդը ցանկացել է անանուն մնալ։ Ճաշի ժամանակ մասնակիցները կարող են Բաֆեթին տալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը։ Հավաքված գումարը միլիարդատերը կփոխանցի Glide Foundation հիմնադրամին, որը զբաղվում է անօթեւանների աջակցությամբ Սան Ֆրանցիսկոյում։
Ուորեն Բաֆեթը ամերիկացի ձեռներեց ու ներդրող է ։ 2017-ի տվյալներով նա զբաղեցնում է երկրորդ տեղը Forbes-ի միլիարդատերների վարկանիշում, նրա կարողությունը 76․9 մլր դոլար է գնահատվում։