Tert.am Life. Գայանե Ավետիսյանը, Մերի Շահինյանը և ուրիշ հայտնիներ՝ դիզայներ Արփինե Կոշտոյանի ոչ ավանդական հարսանիքին (լուսանկարներ)
ДругоеԴիզայներ Արփինե Կոշտոյանն այսօր ամուսնացավ։ Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցում նա և ընտրյալը՝ Հայկը, փոխանակվեցին ամուսնական մատանիներով և միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին։
Tert.am Life–ը ներկա է եղել նրա հարսանյաց հանդեսին և իր ընթերցողներին է ներկայացնում մանրամասներն ու ֆոտոշարքը։
Զույգը ոչ ավանդական հարսանիք էր կազմակերպել' առանց հայկական ավանդական տաշի–տուշիի և ռեստորանային քեֆի։ Պսակի արարողությանը հաջորդեց զագսի արարողությունը եկեղեցու բակում։ Արարողության ժամանակ հնչում էր դասական երաժշտություն։ Հարսանիքի կազմակերպչական աշխատանքներով զբաղվել էր երգչուհի Մարին: