Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 

Կամո Արեյանը քաղաքապետարանի պրոբլեմները «ժառանգել» է Իսահակ Մելիք-Աղամալյանից

Հրապարակումներ

«Տրանսպորտի խնդիրը մենք չենք առաջացրել, մենք այն ժառանգել ենք, դրա համար ես դա մեր բացթողումը չեմ համարում և վստահ եմ, որ դա լուծելի խնդիր է»- այսօր հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի խնդիրը լուծելի է համարում: Անչափ հետաքրքրական է, թե ումից է ժառանգել այս խնդիրները Կամո Արեյանը, այն պարագայում, երբ 1997-2001 թթ-ին եղել է Երևանի քաղաքապետի տեղակալ, 1998 թ-ի փետրվար-մայիս ամիսներին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար։ 2003 - 2009 թթ-ին եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։ 2009 թ-ի հուլիսի 6-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։ 2013 թ. մայիսին ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ: Վերջին ընտրություններից հետո Արեյանը վերանշանակվեց իր պաշտոնում:

Ենթադրելի է, որ Կամո Արեյանը Երևանի խնդիրները ժառանգել է ոչ ավել ոչ պակաս հենց ինքը՝ Իսահակ Մելիք Աղամալյանից, ով հիշեցնենք 20-րդ դարի սկզբին Երևանի առաջին քաղաքապետն էր: Ահա այսպիսի դարավոր բեռ է կուտակվել Արեյանի ուսերին, սակայն վերջինս ամեն դեպքում չի կորցնում իր լավատեսությունը՝ տրանսպորտի խնդիրները լուծելի են:   Փաստացի Արեյանը 20 տարի է ինչ լծված է այս սուրբ գործին, սակայն դեռևս իրեն չի համարում մարդ, ով պետք է կրի պատասխանատվություն, քանի որ ժառանգել բառը հարիր է այն դեպքում, երբ դու 3-4 տարի է ինչ զբաղեցնում ես պաշտոնդ և դեռ լիովին չես տիրապետում խնդրին, կամ այն այնքան խորքային է, որ կարճ ժամանակամիջոցում լուծում տալ հնարավոր չէ: Իսկ եթե 20 տարվա մեջ ի վիճակի չես եղել լուծել խնդիրը, հետևաբար այն այնքան հին է ու խորքային, որ մնացել է դեռ առաջին քաղաքապետի ժամանակներից և որևէ մեկը ի զորու չէ այն լուծել:

Արեյանի համար խնդիրներին ծանոթանալու նպատակով հասարակական տրանսպորտով երթևեկելը թիթիզություն է, իր իսկ խոսքով, նա նման թիթիզությունների կարիքը բնավ չի զգում՝ քանի որ ծանոթ է ոլորտի խնդիրներին: Փաստորեն Արեյանը փայլուն գիտի բոլոր խնդիրները, անգամ լուծումներն է պատկերացնում ու մեզ հույսով անում, բայց արի ու տես, որ սայլը տեղից չի շարժվում: Դե ո՞ր սայլը տեղից կշարժվի, այն պարագայում, երբ այս լուսավոր դարում երթուղայիններն են նման ողբալի վիճակում… Հետաքրքիր է, Արեյանը տեղյակ է, որ զարգացած երկրներում պաշտոնյաների կողմից հանրային տրանսպրտով երթևեկելը բնականոն երևույթ է, այլ ոչ թե թիթիզություն: Դա թույլ է տալիս տեղում, առանց զեկույցների և թվերի մեջ խորանալու ողջ խորությամբ հասկանալ խնդրի էությունը և արդյունավետ լուծումներ տալ: Գուցե դա՞ է պատճառը, որ նմանատիպ պաշտոնյաներ ունեցող քաղաքները 20-րդ դարից ժառանգած խնդիրներ չունեն…

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը
Ամենադիտված