«Փաստ». «Ոչ մի բանից չեմ հիասթափվում». ընտրությունից հետո Հայաստանը լքած Տիգրան Արզաքանցյան
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, ով խորհրդարանի ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Գավառում ու իր ակնկալածից բավական քիչ ձայն ստացավ, մտադիր է հյութերի գործարան հիմնել Գավառում: Հիշեցնենք, որ Հայաստանում նրա հիմնադրած «Վեդի ալկո» և «Աշտարակի գինիների գործարան» ընկերությունները ֆինանսական խնդիրներ ունեցան ու սնանկացան:
Ընտրություններից հետո Հայաստանից հեռացած Արզաքանցյանը հրաժարվեց պատասխանել «Փաստի» այն հարցին, թե ի վերջո իրեն խաբված համարո՞ւմ է, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ ընտրություններից հետո ՀՀԿ–ական Տիգրան Արզաքանցյանը մամուլում հայտարարեց, թե «մարդիկ ձայները վաճառել են: Վերջին օրով մարդկանց ըտենց կոռուպցիայի տակ են մտցրել, մարդիկ որոշեցին մի օրվա բուտերբրոդի փողը, քանց թե որ ես միշտ իրենց կողքն եմ եղել»։
«Փաստը» մի քանի հարց ուղղեց արտերկրում գտնվող Տիգրան Արզաքանցյանին:
– Պարոն Արզաքանցյան, ընտրությունների արդյունքում վերջնական հիասթափվել եք հայրենիքից ու հեռացե՞լ Հայաստանից:
– Ես ոչ մի բանից չեմ հիասթափվում:
– Ուզում եք ասել՝ հիասթափված չե՞ք կուսակցությունից, ընտրություններից, գավառցիներից:
– Ոչ, հիասթափված չեմ:
– Ասել էիք՝ գավառցիները գնացին բուտերբրոդի գումարն ընտրեցին, Ձեր արածը մոռացան, իրենցից էլ հիասթափված, նեղացած չե՞ք:
– Ոչ մեկից էլ նեղացած չեմ, ով ինչ անում, իրան ա անում, թե լավը, թե վատը:
– Գեղարքունիքի նոր մարզպետի պաշտոնում Կարեն Բոթոյանի նշանակումը ինչպե՞ս եք գնահատում, Ձեր կարծիքով, արդարացվա՞ծ էր այդ նշանակումը:
– Ես չեմ խառնվում էդ բաներին: Ընտրություններից հետո դուրս եմ եկել, զբաղվում եմ անձնական գործերով:
– Դուք նաև բիզնես ծրագրեր ունեիք նախընտրական շրջանում, ուզում էիք թեթև արդյունաբերություն հիմնել Գավառում: Ի՞նչ եղան այդ բիզնես ծրագրերը, չեղարկվեցի՞ն:
– Էդ բոլորը լինելու են, ընտրությունների հետ կապված չի:
– Իսկ դա ե՞րբ է լինելու ու ինչպես:
– Էս տարի հաստատ սկսելու ենք, ծրագիրը հիմա կազմում ենք՝ ինչ ծավալի արտադրություն ենք դնում: Սկզբից հյութերի արտադրություն ենք սկսում:
– Պարոն Արզաքանցյան, ի վերջո համարո՞ւմ եք, որ արդար ընտրություններ տեղի ունեցան, թե՞ Ձեզ խաբեցին:
– Չպատասխանեմ էլի էդ հարցին, ամենաճիշտը դա կլինի:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում