Արոնյանն՝ ընդդեմ Կարյակինի
ՍպորտՄեկօրյա դադարից հետո այսօր կվերսկսվի Norway Chess մրցաշարը:
Մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն ուժերը կչափի Սերգեյ Կարյակինի հետ:
6 տուրերից հետո հայ գրոսմայստերը գլխավորում է մրցաշարային աղուսակը` իր ակտիվում ունենալով 4 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Նակամուրան:
Կարյակինն իր ակտիվում ունի 3 միավոր: