Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն 

Գևորգ Գորգիսյանն ահազանգում է. Ինտերնատի հիվանդանոցից ոչ ոք հետ չի վերադառնում

Հասարակություն

Երեկ մամուլում և սոցիալական ցանցերում բուռն քննարկումների ալիք էր բարձրացել՝ թիվ 1 տուն-ինտերնատում տիրող սարսափելի իրավիճակի պատճառով։

Նշենք, որ այսօր` հունիսի 15-ին թիվ 1 տուն-ինտերնատում տեղի կունենա տնօրենի թափուր հաստիքի բաց մրցույթ: ԵԼՔ դաշինքի անդամ Գևորգ Գորգիսյանը, գնալով մրցույթի անցկացման և տուն-ինտերնատի մասին տարբեր հրապարակումների հետքերով, այցելել է տուն-ինտերնատ և անձամբ արձանագրել մի շարք խախտումներ։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Գևորգ Գորգիսյանն ասաց, որ հասարակության ամենախոցելի անձինք ամենավատ վիճակում են. «Քաղցկեղով հիվանդները ստիպված են առանց մորֆինի դիմանալ ցավերին։
Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք ապրում են նույն սենյակում, առողջ մարդկանց հետ և անընդհատ առաջացնում են խնդիրներ, մեկը նույնիսկ փորձել է խեղդամահ անել մյուսին։ 70-ն անց կինն ինքն է մշակում իր վերքերը և արդեն մի քանի օր՝ չունի անհրաժեշտ ախտահանող միջոցները։ Առողջական խնդիրներ ունեցողները գումար են տալիս բժշկուհուն, որպեսզի իրենց չտեղափոխի ինտերնատի հիվանդանոց, որովհետև այնտեղից ոչ ոք հետ չի վերադառնում։ Ինտերնատի հիվանդանոցի սենյակներում չկա ջուր։

Երբ հարցրինք` երկրորդ հարկ տանող աստիճանները շատ նեղ են, եթե մեկին մի բան պատահի (նկատի ունեինք առողջության վատթարացում), պատգարակով հնարավոր չի լինի իջեցնել, ինչպե՞ս եք անում, մեզ
պատասխանեցին` «դե ադեալի մեջ փաթաթում, տանում ենք» (նկատի ունեին մահացածներին), և սա առկա խնդիրների միայն մի մասն է»:

Գորգիսյանը նշեց` հավաքված նյութերով դիմելու է մի շարք մարմինների. «Արդեն նամակ եմ ուղարկել նախարարին։ Եթե նախարարը համապատասխան քայլեր չձեռնարկի, ես կդիմեմ ոստիկանություն` պահանջելով համապատասխան քննություն սկսել, քանի որ սրանք քրեական տարրեր պարունակող խախտումներ են: Չի բացառվում, որ դիմեմ նաև Մարդու իրավունքների պաշտպանին: Դեռևս պետք է մտածեմ և հասկանամ, որն է ճիշտ, որ մարդկանց օգնելու փոխարեն՝ ավելի չվնասենք»։

ԵԼՔ դաշինքի անդամի խոսքով` դաշինքը միանշանակ թիվ 1 տուն-ինտերնատի հարցը կբարձրացնի նաև ԱԺ-ում. «Այստեղ շատ լուրջ խնդիրներ կան, և շատ անպատշաճ ձևով են հոգ տանում մեր քաղաքացիների մասին, որն անթույլատրելի է։ Չի բացառվում, որ ՄԻՊ դիմեմ: Դեռևս պետք է մտածեմ և հասկանամ, որն է ճիշտ, որ մարդկանց ավելի վնաս չտանք օգնելու փոխարեն»։

Անդրադառնալով տուն-ինտերնատի տնօրենի թափուր հաստիքի՝ այսօր տեղի ունենալիք բաց մրցույթին, Գորգիսյանն ընդգծեց, որ հնարավորություն են ունեցել մասնակցելու տնօրենի ԺՊ-ն, նրա տեղակալը և նույն աշխատակազմից մեկ ուրիշը. «Մրցույթի բաց լինելը մեղմ ասած՝ վիճարկելի է: Բաց մրցույթի բոլոր կանոնները խախտվել են։ Այս մասին տեղեկացրել եմ նաև նախարարությանը, սակայն նախարարը ոչ մի բան չի արել։ Նախարարն ինձ հետ զրույցում վստահեցնում էր, որ ամեն ինչ նորմալ է, մրցույթի անցկացման խախտումներ չկան, որևէ խնդիր չկա, մինչև ես հասա և տեսա ամբողջ իրավիճակն իմ աչքերով»,- նշեց նա՝ ավելացնելով, որ «բաց» մրցույթի մասին որևէ քաղաքացի չի իմացել, քանի որ դրա մասին հայտարարություն չկա և այդ հայտարարությունը կարելի է տեսնել միայն համապատասխան հղում ունենալու դեպքում, որն, ըստ երևույթին, ուղարկվում է ինչ-ինչ ներքին ցանցերով։

Տեսանյութն՝ armtimes.com-ի.

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Ամենադիտված