00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունումՆիկի Մինաժի «մերկ» շրթներկն ամերիկուհիներին նմանեցրել է տիկնիկներիԳոնե ավելի «անշառ» օբյեկտ գտնեիք…Մարվեց և շրջանառության մեջ դրվեց Մխիթարյան միաբանության հիմնադրման 300- ամյակի թեմայով նամականիշՎթարային ջրանջատում Սևանում«Ռեալ Սոլթ Լեյք»-ը հաղթանակ է տոնել (տեսանյութ)Մենք տարկետումը չենք վերացնում, այլ կրթությունը կարևորողներին առաջարկում ենք որպես սպա զորակոչվել. Վիգեն ՍարգսյանՀանրակրթական դպրոցներում մեկնարկել են աշնանային արձակուրդները Աջ ղեկով մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի. նախարար Առաջիկա ամիսներին կմեկնարկի ՀՀ ողջ տարածքում տրանսպորտային միասնական ցանց ստեղծելու պիլոտային ծրագիր

Գրավիչ ենք էլի, հո զոռով չի

«Եվրոպական պալատ»-ը (European Chamber) հրապարակել է 2017 թվականին գործարարության համար լավագույն եվրոպական երկրների ցուցակը, որում Հայաստանը 46 երկրի շարքում զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը:

«Եվրոպական պալատ»-ը գործարար միջավայրի տեսանկյունից երկրները գնահատում է 0-100-ն ընկած բալերի միջակայքում, որտեղ 0-ն համարվում է ամենավատ ցուցանիշը, իսկ 100-ը՝ ամենալավը: Ուսումնասիրությունն իրականացվում է՝ հիմնվելով Համաշխարհային բանկի և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ինդեքսների վրա: Վստահեցումներ այն մասին, թե մեր երկրում գործարարության խթանման և խոշոր ներդրումներ կատարելու համար ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները, մենք լսում ենք գրեթե ամեն օր: Այս պնդումները սովորաբար ուղեկցվում են այն խոստումներով, թե շատ շուտով դրա մասին կտեղեկանան նաև աշխարհի մեծ ու հարուստ ընկերությունները, և այդ ժամանակ միլիարդավոր դոլարները կսավառնեն դեպի Հայաստան: Բայց միլլիարդները չեն սավառնում ու վերջ, հո զոռո՞վ չի: Իսկ թե ինչու չեն սավառնում՝ կառավարությունում չեն իմանում, գուցե նման զեկույցներն ի վերջո հուշեն հայրենի պաշտոնյաներին և ոլորտների պատասխանատուներին՝ որն է «մուրազին չհասնելու» գլխավոր պատճառը:

Եթե ՀՀ-ում օրենքները չեն գործում և այդ պատճառով հայրենիքը «գրավչությունը» կորցնում է դրսում ապրող մեր հայրենակիցների աչքում, ապա միջազգային բիզնեսն էս կողմերում ի՞նչ գործ կարող է ունենալ: Եթե արտաքին ներդրումներն անցած տարիներին նվազել են, ավելին՝ տեղական արտադրողն էլ է իր կապիտալը դուրս հանել երկրից, ապա հիմա այդ ո՞ր մի օտարերկրացի բիզնեսմենը կցանկանա Հայաստանում «գործ դնել»: Եթե անցած տարիներին իշխող ուժն ու նրա ղեկավարը արգելակել են երկրի զարգացումը, ապա հիմա միջազգային բիզնեսը ի՞նչը հիմք պետք է ընդունի կամ ի՞նչ երաշխիքներ կարող է ունենալ Հայաստանում գործունեություն ծավալելու համար: Մեր օրենսդրությունը ներդրումների մասով կարելի է համարել շատ առաջադիմական, և այն շատ ազատական է եղել ներդրումների ներգրավման առումով: Դրա մասին գնահատականներ տվել են նաև բազմաթիվ միջազգային կառույցներ: Բայց դժվար է հավատալ, որ ներդրումային օրենսդրությունը, ինստիտուցիոնալ բարեփոխումները կարող են (նույնիսկ եթե դա հնարավոր լինի) կատարելագործել ու լրացուցիչ խթաններ ստեղծել, որպեսզի դա հիմք հանդիսանա ներդրումների ծավալների ավելացման համար: Որովհետև, բացի ինստիտուցիոնալ դաշտից, ներդրումների համար նաև այլ գործոններ են անհրաժեշտ՝ մոտիվացիա, այդ թվում՝ նաև քաղաքական:

Մեր պարագայում, այս պահի դրությամբ, քաղաքական արգելափակող գործոններ կան ներդրումների համար և դա ակնհայտ է: ՀՀ-ն արդեն մաս է կազմում մի միության, որի նկատմամբ, ըստ էության, կիրառվում են պատժամիջոցներ՝ ի դեմս ԵՏՄ-ի միջուկ Ռուսաստանի: Եվ դա, հակառակը, վանում է ներդրողներին ոչ միայն ՌԴ-ից, այլև Հայաստանից: Օրինակ՝ փաստ է, որ «Օրանժը» հեռացավ: Այս իրավիճակը չի կարող նպաստավոր լինել: Մյուս կողմից՝ ՀՀ տնտեսության վիճակը բարդանում է և, դրանով պայմանավորված, մենք ունենում ենք լուրջ խնդիրներ հարկաբյուջետային համակարգում, և դա նույնպես գրավիչ չէ ներդրողների համար, նաև չմոռանանք՝ Հայաստանն արդեն արտաքին մեծ պարտք ունի: Միջավայրի առումով, որքան էլ օրենսդրությունը գրավիչ լինի, իրադրությունը բարդանում է, արդյունքում՝ ունենում ենք նման զեկույցներ և ինչպես միշտ՝ վերջից առաջինն ենք դառնում:

 

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 1176 անգամ

Լրահոս
23 Հոկ
Բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունումՆիկի Մինաժի «մերկ» շրթներկն ամերիկուհիներին նմանեցրել է տիկնիկներիԳոնե ավելի «անշառ» օբյեկտ գտնեիք…Մարվեց և շրջանառության մեջ դրվեց Մխիթարյան միաբանության հիմնադրման 300- ամյակի թեմայով նամականիշՎթարային ջրանջատում Սևանում«Ռեալ Սոլթ Լեյք»-ը հաղթանակ է տոնել (տեսանյութ)Մենք տարկետումը չենք վերացնում, այլ կրթությունը կարևորողներին առաջարկում ենք որպես սպա զորակոչվել. Վիգեն ՍարգսյանՀանրակրթական դպրոցներում մեկնարկել են աշնանային արձակուրդները Աջ ղեկով մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի. նախարար Առաջիկա ամիսներին կմեկնարկի ՀՀ ողջ տարածքում տրանսպորտային միասնական ցանց ստեղծելու պիլոտային ծրագիր Դանակով զինված տղամարդը «Эхо Москвы» ռադիոկայանի գրասենյակում հարձակվել է հաղորդավարի վրաFAST-ը կրթաթոշակ կտրամադրի բնական գիտությամբ զբաղվող հայ ասպիրանտներին եւ հայցորդներին Փլուզում Շամլուղի հանքում. 38-ամյա հորատանցող է մահացելԵթե տղամարդը մի հատ սիլլա է տվել կնոջն, անիմաստ է նրան դրա համար պատասխանատվության ենթարկելը. Կնյազ Հասանով«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 5 տարվա պայմանագիր կառաջարկի ՄոուրինյուինԲՈՒՀ-երի խորհուրդները կապաքաղաքականացվեն. իսկ ուսխորհուրդնե՞րը...ՀՀ ԶՈւ սպորտային վաշտն այլևս չի գործիՍերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի կիրառած «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի տեսագրությունը«Վալենսիա»-ի կիսապաշտպանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնումՀայաստանում զինկոմիսարիատների թիվը կտրուկ կկրճատվիՆախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս ԶեքիյանինԱգարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. 19-ամյա վարորդը մահացել էՀրանտ Թոխատյանը լուրջ չի՞ ընդունում Զարուհի ՓոստանջյանինԵրկրապուները իրեր են նետել Նեյմարի վրա (տեսանյութ)Հայաստանում ԶՈՒ գործողություններին մասնակցելու կամավորական շարժումը կկարգավորվի օրենքով Կատալոնիայի ներկայացուցիչը կոչ է արել ԵՄ-ին՝ հանդես գալ որպես հակամարտության միջնորդԱԺ-ում քննարկվում է «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծըGolden Boy-ի մրցանակակիրը հայտնի էՋերմաստիճանը կտատանվիԹրամփը եւ Աբեն պայմանավորվել են գոլֆ խաղալ և ուժեղացնել ճնշումը ԿԺԴՀ-ի վրաՀայաստանի արտգործնախարարը կմասնակցի ԵԱՀԿ համաժողովինՍողանքի հետևանքով դադարեցվել է գազամատակարարումը Դիլիջան քաղաքում Մխիթարյանի խաղի գնահատականըԳնաճի բում է սպասվումՆորարարություններ Ճանապարհային ոստիկանությունում՝ միտված երթևեկության անվտանգության ապահովմանը (տեսանյութ)Ճապոնիայում առնվազն հինգ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հարվածից Արմեն Ամիրյանն արձագանքել է Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանություններինՀակառակորդը շփման գծում հրետանային զինատեսակներ է կիրառել (տեսանյութ) Ժամկետային զինծառայողի մահվան առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է պաշտոնատար անձՄահացել է ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայրըՎթարային ջրանջատում ԳյումրիումԼատիշ դեռահասը կացնով մարդկանց վրա է հարձակվել ՇվեյցարիայումՎենետոյում եւ Լոմբարդիայում քվեարկել են Իտալիայի կենտրոնական իշխանություններից ինքնավարության օգտին Որքանո՞վ է օրինական այս մրցույթը. Անահիտ Բախշյանը՝ Երեւանի մետրոպոլիտենի մասինԴիլիջանի ոլորաններում մեքենան գլորվել է ձորը. ղեկին եղել է 83-ամյա տղամարդ. կան վիրավորներԱստղագուշակ՝ հոկտեմբերի 23-ի համարՕրվա խորհուրդըԾանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայում «Ռեալ»-ի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)
Ամենադիտված
Գեղեցիկ պետք է լինել նաև բովանդակությամբ. «Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը (տեսանյութ)«Պաչիկ անեմ թուշիկը, տատին խմի չիշիկը». Լիանա Զուրաբյանն ասմունքում է (տեսանյութ)Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)«Միսս Արմենիա 2017» ճանաչվեց Լիլի Սարգսյանը (տեսանյութեր, լուսանկարներ)Ծառայությունից խուսափելու համար գին է սահմանվումԼիլի Մորտոն՝ առանց ներքնազգեստ (լուսանկար) «ՉԻ»․ «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը համարվում է ոստիկանության անձնական օգտագործման «օրենքով գողը»Սկանդալային Անահիտ Հարությունյանը՝ ամբողջովին մերկ (լուսանկարներ) Հայաստանը հանձնվեց...«Ժամանակ»․ Սեդրակ Քոչարյան, Արգամ Աբրահամյան. Աֆրիկայի սիրահարները
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Գեղեցիկ պետք է լինել նաև բովանդակությամբ. «Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը (տեսանյութ)Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Կրակոցներից վայրկյաններ անց հաջողվել է ֆիքսել արագ սլացքով դեպքի վայրից հեռացող մեքենա (տեսանյութ)«Պաչիկ անեմ թուշիկը, տատին խմի չիշիկը». Լիանա Զուրաբյանն ասմունքում է (տեսանյութ)Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)«Միսս Արմենիա 2017» ճանաչվեց Լիլի Սարգսյանը (տեսանյութեր, լուսանկարներ)Եվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը