Ազգային Ժողովրդական Բևեռը դադարեցնում է հետագա համագործակցությունը Սրբազան շարժման հետ, այդ մասին հայտարարել են ԱԺԲ-ից․ «Ի տես Հայաստանի անկախության և ինքնիշխանության կորստի գոյութենական սպառնալիքների, որոնք սպառնում են մեր երկիրը վերածելու թուրք-ադրբեջանական տարանցիկ գոտու, և ի տես Նիկոլ Փաշինյանի վարած հակասահմանադրական, ապազգային, պարտվողական և հակաժողովրդավարական քաղաքականության, որը հանգեցրել է հասարակության քաղաքական պառակտման և կաթվածահարության, Ազգային-ժողովրդավարական Բևեռը, գիտակցելով մեր ժողովրդի համախ...
«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Կարեն Հակոբյանը մեղադրյալի կարգավիճակով ձերբակալվել է»,–ասել նա։ Նշենք, որ PARA TV -ի տեղեկություններով` ոստիկանների մի խումբ այսօր ներխուժել են «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակո...
Մարտի 1-ի գործով անցնող 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործը Հակակոռուպցիոն դատարանում է, նիստի օրը հայտնի է: Այն կքննի դատավոր Սարգիս Պետրոսյանը: Տեղեկությունը «Լուրեր»-ին հաստատեցին դատարանից: Քոչարյանի և մյուսների գործը կքննվի սեպտեմբերի 23-ին: Հիշեցնենք, Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների վերաբերյալ առաջին դատարանի որոշումը և գործը ուղարկել Հակակոռուպցիոն դատարան նոր քննության։
Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, շարունակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Տիգրան Դավթյանը։ Նշենք, որ բացի Անդրանիկ Փիլոյանից մեղադրանք է առաջադրվել նաև Աշոտ Հակոբյանին, Վիգեն Մկրտչյանին, Հրաչյա Երեմյանին, Միհրդատ Մաթևոսյանին, Արթուր Օհանյանին, Արա Յաղջյանին, Գոռ Համբարձումյանին, Արտակ Բեյբությանին, Թաթուլ Գևորգյանին, Տիգրան Գասպարյանին, Գագիկ Պողոսյանին և Վիգեն Գրիգորյանին։ Irava...
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, բայց ազատվեց քրեական պատասխանատվությունից` գործի վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը հանդիպել է Ադրբեջանի արգեսիայից տուժած հայ կանանց հետ։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։«Պատիվ ունեի հանդիպելու խիզախ հայ կանանց հետ, որոնք խորապես տուժել են Ադրբեջանի դաժանությունից: Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները զոհվել Ադրբեջանի ավիահարվածներից, խոշտանգվել, բռնաբարվել են ադրբեջանական ուժերի կողմից: Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին», - գրել է Շերմանը։