00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ահա ենթադրյալ ահաբեկիչը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին կոչերը արհեստական օրակարգ են. ՇարմազանովԶիդանը` «Բարսելոնա»-ի նկատմամբ հաղթանակի մասինՃշտվում է` արդյոք Բարսելոնայում տուժածների թվում հայեր կան«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ամռանը նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի Գնդակոծությունների վերաբերյալ զեկույցներն ուղարկվել են միջազգային կառույցներին. ՄԻՊՏեսանյութ. Ահաբեկչություն Բարսելոնայում. զոհերի թիվը հասել է 13-ի Գալուստ Սահակյանի կարիերայի նոր շունչը…Իբրահիմովիչը վայելում է հանգիստը (լուսանկարներ)Սիֆիլիս ու ՄԻԱՎ. Ադրբեջանում այս հիվանդությունների աճ է գրանցվել

Ամերիկան լուրջ պլաններ ունի՝ Արցախի հետ կապված

Շաբաթներ առաջ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտնի հայտարարությանը՝ կապված ԵՄ-ին հավաքականորեն որպես երրորդ կողմ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավելու հետ, այժմ հետևել է նրա մեկ այլ հայտարարություն, ուր Բրայզան կիսվել է իր մտքերով` արցախյան հակամարտության կարգավորման հնարավորությունների հետ կապված: Բրայզան վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն առաջընթաց չի գրանցի, քանի դեռ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն իրենց ներդրումը չեն ունեցել դրա կարգավորման հարցում՝ հավելելով, որ Վաշինգտոնն ու Մոսկվան պետք է արցախյան հարցը ներառեն երկկողմ հարաբերությունների օրակարգում. միայն այդպիսով է հնարավոր հասնել իրական առաջընթացի: Հունիսի 15-ին էլ, ինչպես հայտնի է, Զախարովան էր խոսել հիմնախնդրի մասին՝ շեշետելով, որ խնդրի լուծման հաստատված ձևաչափը լավագույն ձևաչափն է՝ կողմերին փոխզիջման բերելու համար: Ավելին՝ վստահություն էր հայտնել, որ Արցախի հարցում փոխզիջումը չպետք է վնասի այնտեղ բնակվող մարդկանց։ Այս ամենին գումարած էլ՝ հայտնի է դարձել, որ Ջաբրայիլում Ալիևը կրկին հանդես է եկել ռազմատենչ հայտարարարություններով՝ թվարկելով այն «առավելությունները», որ ներկայում ազերիական զինված ուժերն իբր ունեն:

Այն, որ ներկա խաղաղությունը կամ, պայմանական ասած, սառեցված վիճակը չի կարող տևել հավերժ, բոլորին է պարզ: Նույնիսկ կա կարծիք, որ ներկա իրավիճակը պայմանավորված է Հայաստանում ընթացող ներքին պրոցեսներով, ու հենց որ ամեն բան հստակեցվի, արցախյան հակամարտության գործընթացում լրջագույն տեղաշարժեր են լինելու: Այլ կերպ ասած՝ բոլորը շունչները պահած՝ սպասում են 2018-ին: Հետևաբար՝ անկասկած է, որ առաջիկա 1-2 տարին վճռորոշ են լինելու արցախյան հիմնախնդրի լուծման հարցում: Այսպիսով՝ ի՞նչ է ակնարկում Բրայզան իր վերջին հայտարարությամբ, որն, ըստ էության, պատասխան է Զախարովայի այն պնդմանը, թե բանակցությունների ներկա ձևաչափը լիովին բավարարում է բոլոր պահանջներին: Բրայզան, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում Զախարովայի պնդմանը՝ շեշետադրելով ԱՄՆ դերակատարության մեծացման անհրաժեշտությունն ու, ըստ էության, հենց դա համարելով խնդրի լուծման գլխավոր երաշխիք: Այլ խոսքերով՝ Բրայզան հայտարարում է, որ ներկա ձևաչափն իրեն սպառել է ու ընդունակ չէ իրական առաջընթացի մղել խնդրի կարգավորումը: Իսկ այն պնդումը, որ արցախյան հարցը պետք է մեկ մասնիկը դառնա Ռուսաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի, ըստ էության՝ է՛լ ավելի է շեշտում այն, որ Վաշինգտոնն այլևս չի պատրաստվում իրեն վերապահված երկրորդական դերը հանդուրժել կամ հարցի լուծման բանալիները թողնել Մոսկվայի ձեռքում:

Բնական հարցադրում է առաջ գալիս՝ ի՞նչ կարող է այս ամենը նշանակել հայկական կողմի համար, լա՞վ է այս ամենը, թե՞ Անդրկովկասում այլևս երբեք խաղաղություն չի լինելու. թեկուզ՝ ձևական: Հարցին պատասխան գտնելու համար պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք: Նախ՝ անկասկած է՝ ցանկացած հակամարտության խաղաղ կարգավորումը դառնում է է՛լ ավելի անիրատեսական, երբ աշխարհաքաղաքական կենտորնները միմյանց միջև մրցակցության մեջ են մտնում. աշխարհում ասվածը փաստող բազմաթիվ օրինակներ կան: Երկրորդ՝ գրեթե անվիճելի է, որ եթե ՌԴ-ն չգնա ԱՄՆ-ին ընդառաջ ու չփորձի իր իշխանությամբ կիսվել Վաշինգտոնի հետ, ապա ԱՄՆ-ն կարող է անկանխատեսելի քայլերի գնալ Անդրկովկասում նախևառաջ Թուրքիայի միջոցով: Ճիշտ է՝  վերջին շրջանում երկու երկրների միջև հարաբերությունները կարծես լարված փուլ են թևակոխել, սակայն ոչ ոք չի կասկածում, որ հարկ եղած դեպքում ԱՄՆ-ն կգտնի լծակներ՝ ազդելու Անկարայի քաղաքականության վրա: Մյուս կողմից՝ Ռուսաստանի վիճակն է բարդանում. խուսափելու համար ԱՄՆ մրցակցությունից ու խնդրի կարգավորման գործընթացում Վաշինգտոնի ներգրավվածության ու ազդեցության մեծացումից՝ Մոսկվան իր հերթին կարող է խրախուսել Ալիևին՝ արկածախնդրության դիմելու, որպեսզի քանի դեռ սեփական ազդեցությունը չի կորցրել, հնարավորություն ունենա հարցն իրեն ձեռնտու կերպով կարգավորելու: Մի խոսքով՝ թնջուկն իրոք որ բարդանում է, ու հայտնի չէ, թե ենթադրյալ պատերազմը, եթե, իհարկե, բանը հասնի լայնամասշտաբ բախման, ինչով կարող է ավարտվել:

Ամենահավանական տարբերակը, սակայն, երևի թե ապրիլյան բախման սցենարի ավելի լայնամասշտաբ կրկնությունն է՝ այս անգամ արդեն հրահրված Արևմուտքից: Մի բան անկասկած է՝ ներկա պահին Մոսկվային ձեռնտու չէ պատերազմի հրահրումը, քանի որ Կրեմլը գաղափար չունի՝ ինչ վտանգներով այն կարող է լեցուն լինել իր համար. միայն մահմեդական ծայրահեղականների՝ հակամարտության մեջ հավանական ներգրավվածությունը բավարար է, որպեսզի Մոսկվան ձգտի հնարավորինս երկարաձգելու խաղաղությունն Անդրկովկասում:

Մյուս կողմից, սակայն, մեր դիվանագիտության համար միգուցե նաև մանևրելու հնարավորություն կարող  է ստեղծվել. խաղալով գերտերությունների հակասությունների վրա՝ սեփական պլանն առաջ մղել, եթե, իհարկե, նման պլան հայկական կողմն առհասարակ ունի:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

դիտվել է 3484 անգամ

Լրահոս
17 Օգոս
Ռեփեր Միշոն Հայաստանի հիմն ու դրոշը չի հավանումԱհա ենթադրյալ ահաբեկիչըՈւկրաինայում ապամոնտաժել են Լենինի բոլոր հուշարձանները ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին կոչերը արհեստական օրակարգ են. ՇարմազանովՃապոնուհիները կրծքերի հերթական թրենդն են տարածում (լուսանկարներ)Զիդանը` «Բարսելոնա»-ի նկատմամբ հաղթանակի մասինՃշտվում է` արդյոք Բարսելոնայում տուժածների թվում հայեր կան«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ամռանը նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի Բարսելոնայի ահաբեկչության հեղինակները թուրքական ռեստորանում պատանդներ են պահում. ԶԼՄ-ներ Գնդակոծությունների վերաբերյալ զեկույցներն ուղարկվել են միջազգային կառույցներին. ՄԻՊՏեսանյութ. Ահաբեկչություն Բարսելոնայում. զոհերի թիվը հասել է 13-ի Գալուստ Սահակյանի կարիերայի նոր շունչը…Ռուբեն Հայրապետյանը կրկին սկանդալի կիզակետում է Երիտասարդական հնգօրյա համախմբում-հավաք Ռումինիայի Բուխարեստ և Սուչավա քաղաքներում Իբրահիմովիչը վայելում է հանգիստը (լուսանկարներ)Մարդիկ վախեցած են...Թուրքիայում վերակառուցում են հայկական եկեղեցիՍիֆիլիս ու ՄԻԱՎ. Ադրբեջանում այս հիվանդությունների աճ է գրանցվել«Չնգլի Գյոլ» հատվածում այրված մեքենայի մեջ հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մոխրացած դի«Եհովայի վկաներ»-ը՝ արգելված կազմակերպությունների ցուցակում Հնդկաստանում 10-ամյա աղջիկը երեխա է ունեցելՀովհաննես Հարությունյանը կարող է հաշմանդամ դառնալ. պաշտպան Հայաստանին հուշում են ելքըԻնչից է մահացել ռուս զինծառայողը. նոր մանրամասներԹուրքիան կոչ է անում Գերմանիային՝ չկառավարել ԵվրամիությունըԿազմակերպված «ռեկետ»՝ միջին և փոքր բիզնեսի նկատմամբԿառլեն Մկրտչյանը վերադարձավ «Փյունիկ»Ռուբեն Հայրապետյանի հեռանալու ժամանակն է«ԻԼ-76»-ը 15-րդ թռիչքով շարունակել է հետմարման աշխատանքըԵթե սեփական արտադրողը մրցունակ լինի, դրսի մուտքը կփակենք. վարչապետն Արցախում է (տեսանյութ)Մեկնարկել է ամենամյա երկրապահական ուխտագնացությունը դեպի ԱրցախՍպորտի և երիտասարդության հարցերի նախարարը զեկուցել է Սերժ ՍարգսյանինՎրաստանում փրկարարները ծովից հայ տղամարդու դի են հանելՎանաձորում 35-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով 26-ամյա երիտասարդ է ձերբակալվել Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանի Գայի պողոտա-Մոլդավական փողոց և Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներումԵմենում ձերբակալվել են ԱՄՆ-ի դեսպանատան 3 աշխատակից Գաբուզյանը և Տեր-Սահակյանն Աբու-Դաբի Մասթերս մրցաշարի առաջատարների թվում ենՈստիկաններն ու քննիչները հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջՀայաստանը բանակցում է նոր բյուջետային ավիաընկերությունների հետ ՍԱՊԾ-ն օգնության կարիք ունիՕզբիլիսը կարող է տեղափոխվել «Ռուբին»Կարապետյանը հարցը վերջնականապես թաղեցՍիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Արցախյան պատերազմի մասնակից Նուբար ՕզանյանըՎահան Բիչախչյանի գոլը «Ժիլինա»-ում` տեսանյութով558 զոհ և 1293 վիրավոր. voskanapat.info-ն հրապարակել է Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կորուստների մասին փաստաթուղթՍախալինում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացուն սպանած ադրբեջանցին Ինչու են քար գցում դրսից եկած ներդրողների ճանապարհին (լուսանկարներ)Ավիաընկերությունները պետք է համապատասխան քայլեր անեն. ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Կմասնավորեցվեն ուղղակի վաճառքի ձևովԱՄՆ պետդեպը հրապարակել է Հայաստանում կրոնական ազատության վերաբերյալ 2016 թ. զեկույցը
Ամենադիտված
Ալիևը միայնակ է մնացելԵրգչուհի Աստղիկ Սաֆարյանի վուլգար լուսանկարը՝ ծովափիցԱԺ պատգամավորը «վթարի» է ենթարկվել Սևանա լճում (լուսանկար)Տխուր է, երբ 40 տարեկան Օլգա Այվազյանն ասում է, որ ինքը դեռ աղջիկ է Տեսախցիկը արձանագրել է Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական վրաերթը (լուսանկարներ, տեսանյութեր)Որտե՞ղ է վայելում իր հանգիստը Նազենի Հովհաննիսյանը և որքա՞ն արժե այն (լուսանկարներ)Խաչատուր Սուքիասյանը ճոպանուղի կկառուցիԲեսպրեդել է. Ղազանչյանը տղային է բերում, Գրիգորյանն՝ աղջկան. Միքայել ՊողոսյանԿնճռոտ ու սպիտակ մազերով Լուիզա Ներսիսյանը վախեցրել է իր երկրպագուներին (տեսանյութ,լուսանկարներ) Անժելա Սարգսյանը ցույց է տվել իր նոր տունը (լուսանկարներ)
Թուրքերը` Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է. թարմացված Ուշ երեկոյան մարզպետի խորհրդականին դուրս են կանչել. նոր մանրամասներՆամակ, որը պայթեցրեց համացանցըՀամակարգից հեռացված գնդապետը գրավել է Երևանի SV հյուրանոցը. «Փաստ»Իրանը զորք կմտցնի Նախիջևան. փորձագետԻսրայելը լրտեսներ է ուղարկել Ստեփանակերտ. իսրայելա-թուրքական խաղ` ընդդեմ Հայաստանի«Երևի շատ «կընգան տփող» ամուսիններ պետք է էս հաշվի առնեն, թե չէ նույն ճանապարհով են գնալու»Ինչպես է «Երևան սիթի»-ն կեղծ ակցիաներով մոլորեցնում հաճախորդներին (լուսանկարներ)Արամեի և կնոջ խենթ պարը՝ ընկերների հարսանեկան խնջույքին (տեսանյութ, լուսանկարներ)