Եվրոպայի առաջնություն. այսօր պայքարի դուրս կգա Հայաստանի երկու բռնցքամարտիկ
ՍպորտԽարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա և 1/8 եզրափակիչի համար կպայքարի Հայաստանի 2 ներկայացուցիչ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը կմրցի Շոտլանդիան ներկայացնող Ստեֆեն Նյուվնսի հետ, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանի մրցակիցը կլինի թուրք Ակսին Բուրակը: Մարգարյանը ռինգ դուրս կգա ցերեկային, իսկ Մանասյանը՝ երեկոյան մրցահերթում: Այս մասին տեղկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կայքը:
Հիշեցնենք, որ երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակ էր տոնել: